Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԲ ՄԱՀԸ ՄՈՏ Է

13:57, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
ԵՐԲ ՄԱՀԸ ՄՈՏ Է
    
    

-Խաղու՞մ եք, պարոն։

- Ոչ, ես արդեն պարտվել եմ․․․

Ես Թոմն եմ, հասարակ մի տղա, ով դեռ նոր էր հասունացման շրջան մտել։ 19 տարեկան եմ, իմ տարիքում, սովորաբար տղաները կամ ակումբներում են լինում, կամ փողոցներում։ Սա ասում եմ, հետո մտածում, արդյոք ես նրանցից մեկը չեմ, որ հիմա նստած եմ տանը, փակված միայնակ։ Չէ, նրանք դեռ շատ բան ունեն անելու, իսկ իմ անելիքները արդեն սահմանափակ են։ Կյանքն այնպես էր դասավորված, որ ես իմ նպատակներին հասնելու համար արդեն 40 տարվա պլան էի կազմել։ Շատերն էին ասում, որ ես խելացի եմ, և լավ ապագա կունենամ, սկսած դպրոցական տարիներից մինչև համալսարանական շրջան։ Միգուցե, դա ինձ չափից դուրս շատ էր դուր գալիս, և ես էլ իմ խելացիությունը ընդգծում էի հաշվարկելով կյանքի հնարավորները։ Բայց իհարկե գալիս է մի ժամանակ, երբ կյանքն է սկսում քեզ հաշվարկել, և դու չես կարողանում ինչ-որ բան փոխել, քանի որ այդտեղ դու դիտորդ ես միայն։ Երկու ամիս առաջ էր, գլուխս ցավում էր։ Մտածում էի պատահում է, բնական երևույթ է, և ուշադրություն չդարձրի։ Հաջորդ օրը նորից նույն վիճակն էր, ահավոր գլխացավ, որի մասին ոչ մեկին չէի համարձակվում ասել, երևի թե նրա համար, որ բոլորը սովոր էին ինձ ուժեղ տեսնել։ Որոշեցի գնալ բժշկի մոտ, մտածում էի, որ հնարավոր է բժիշկը ինչ-որ խորհուրդ տա։ Գնացի քաղաքի լավագույն բժիշկներից մեկի՝ պարոն Պիտերսոնի մոտ, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր իր մասնագիտությանը, անգամ չամուսնանալով։ Պատմեցի նրան, իմ հետ կատարվող գլխացավերի մասին, և նա որոշեց, որ պարտադիր պետք է բուժզննում անցնեմ։ Խնդրեցի միայն, որ դա շատ արագ լինի, և առանց ավելորդ մարդկանց իմացության։ Բժիշկը ինձ հասկանում էր, նա էլ միայնակ մարդ էր, ու գտնում էր, որ մարդը կարող է միայնակ կամ երկրագունդը շուռ տալ, կամ ճիշտ ուղղու վրա դնել այն։ Ստուգվեցի, բժիշկն ասաց, որ գնամ ՝ և վերադառնամ 2 ժամից, այդժամ պարզ կլինի, ինչ-որ չափով, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Դե ինչ 2 ժամ ազատ ժամանակ ունեմ, կարելի է գնալ ինչ-որ հետաքրքիր տեղ։ Մոտակայքում խաղահրապարակ կար, գնացի այնտեղ, գրպանումս քիչ գումար էր մնացել, մոտ 150 դոլար, նստեցի մի սրճարանում, թեյ պատվիրեցի, և որոշեցի 2 ժամ այնտեղ սպասել։ Այդ ընթացքում մի կին մոտեցավ, լացելով սկսեց պատմել իր կյանքի պատմությունը։

- Կներեք ձեզ անհանգստացնելու համար երիտասարդ, ես այլ ելք չունեմ, քան բոլորին պատմել իմ խնդրի մասին, հուսալով, որ նրանց մեջ են հենց այն մարդիկ, ովքեր կփրկեն իմ երեխայի կյանքը։

Մտածում էի, որ հերթական խաբեբաներից է։

- Իմ երեխան քաղցկեղով հիվանդ է, և հիմա անհրաժեշտ է շտապ վիրահատել նրան, խնդրում եմ թեկուզ փոքր չափով հանգանակություն տրամադրեք։

- Կներեք տիկին, շատ կուզեի օգնել, բայց ես չեմ աշխատում, ուստի օգնելու հնարավորություն էլ չունեմ։

Տիկինը գնաց՝ հասկանալով, որ ինձնից օգուտ չկա, իսկ ես վստահ էի, որ նա միայն ու միայն փորձում է գումար շորթել ինձնից։ 2 ժամը կարծես թե արդեն անցել է, մտածեցի ես, ու որոշեցի հետ գնալ բժշկի մոտ։

- Դե բժիշկ ի՞նչ կասեք։

- Ցավում եմ տղաս, բայց քեզ մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել, ու ինչպես հասկանում եմ չարորակ, դատելով վիճակից, բուժումների հաշվին միգուցե կարողանաս մի քանի ամիս ձգել, բայց ոչինչ խոստանալ չեմ կարող։

Սա լսելով, միանգամից դուրս եկա բժշկի սենյակից, թվում էր թե վերջ, 19 տարեկան երիտասարդի համար ամեն ինչ այսքան շուտ է ավարտվում, և ես ոչինչ էլ չէի կարողանում արդեն, ոչ մտածել և ոչ էլ հաշվարկել։ Սառել էր ամեն ինչ գլխումս, և թվում էր թե բժշկի խոսքերը ինձ միանգամից գերեզման են հասցնելու, առանց անգամ մտերիմներին հրաժեշտ տալու հնարավորության։ Բայց, ոչ կարողացա հազիվհազ իմ մեջ ուժ գտնել, և գնալ դեպի տուն, տարօրինակ էր, որ այսօր բոլոր հարազատներս տանն էին, թե մայրս, թե հայրս, և թե փոքր եղբայրս։ Նստեցի նրանց կողքին, և որոշեցի ամեն ինչ պատմել։

- Ինձ հաշված օրեր են մնացել ապրելու։

- Ինչ ես խոսում տղաս, բավականին վատ կատակելու ձև ես ընտրել- ասաց մայրս։

- Ոչ մայրիկ, ես քանի օր է արդեն վատ էի ինձ զգում, որոշեցի այսօր բժշկի գնալ, և հետազոտվել, ու փաստորեն պարզվեց, որ ես չարորակ ուռուցք ունեմ։

- Ի՞նչ ես խոսում, ես հենց հիմա կզանգեմ իմ ընկերոջ ծանոթին, նա քաղաքի ամենալավ բժիշկն է- ասաց հայրս։

- Ոչ, հայրիկ, ոչինչ էլ ինձ չի օգնի։

- Տղաս, քեզ հավանաբար ինչ-որ հիմար և անփորձ մարդ է ստուգել, ես հիմա կզանգեմ պարոն Պիտերսոնին։

- Հայրիկ ես հենց Պիտերսոնի մոտից եմ գալիս։

Լռեցին բոլորը, տպավորություն էր, որ արդեն սկսեցին իմ փոխարեն մահացած Թոմին տեսնել, մայրս սկսեց լացել, հայրս չէր խոսում, եղբայրս էլ շատ փոքր էր դեռ ոչինչ չէր հասկանում։ Ախր այս վիճակում, անգամ ես էի ինձ քայլող դիակ համարում, ով այսօր կա, վաղը՝ ոչ։

Դուրս եկա տնից, փորձում էի մի բան մտածել, ախր ես խելացի եմ շատերն են ասում, միգուցե ելք կարողանամ գտնել, միգուցե նորից ինչ-որ մի հաշվարկ կարողանամ անել։ Ախր մահվան դեմ, ի՞նչ հաշվարկ, ես ոչ ոք եմ, դրա դեմ։

Դե ինչ, եթե մեռնել, ապա գոնե ուրախ, որոշեցի գնալ սպորտային վիճակախաղերի կենտրոն, մտածում էի միգուցե ինչ-որ բան ինձ մոտ ստացվի, և հարազատներիս գոնե կարողանամ գումար թողնել հետո մահանալ։ 5 րոպեից սկսվելու էր Տրինիդադ Տոբագո-ԱՄՆ մրցավեճը։ Ոչ ոք անգամ կասկած չուներ, որ ԱՄՆ-ն կհաղթի, քանի-որ վճռորոշ խաղ էր, որի արդյունքում որոշվելու էր չեմպիոնը մայրցամաքի։ Բոլոր խաղադրույքները անխտիր ԱՄՆ-ի վրա էին, առաջին խաղակեսը ավարտվեց նրանց մեծ առավելությամբ, և 0-1 հաշվով հաղթանակով։ Տրինիդադ Տոբագոն շանս չուներ վստահ էին բոլորը, և տվյալ պահին նրա հաղթանակի գործակիցը սահմանված էր 300։ Մտածում էի, մեռնող մարդու համար լավ էլ հարմար բան է, փորձել բախտը կյանքի անհավանական երևույթների վրա, և միգուցե այստեղ ստացվելու դեպքում էլ հույս կունենայի, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Սկսվում է երկրորդ խաղակեսը, բոլորը ուրախ սպասում էին արդեն իրենց հաղթանակած գումարները ստանալու, մեկ էլ Տրինիդադը զարմանալիորեն գոլ խփեց, մարդիկ զարմացան, բայց և վստահ շարունակում էին հետևել խաղին, ու սպասել ԱՄՆ-ի հերթական գոլին։ Վերջին վայրկյաններն են խաղի, ԱՄՆ-ն փորձում է ինչ-որ բան անել, և հակագրոհի արդյունքում, Տրինիդադը կարողանում է կամային հաղթանակ տանել ամերիկացիների նկատմամբ, խփելով ևս մեկ գնդակ։ Այ քեզ բան, բոլորը ապշած նայում էին ինձ, վերհիշելով, որ ես Տրինիդադին եմ հավատացել այդպիսի պահին, և հիմա 45հազար դոլար կստանամ։ Ստացա գումարը, դուրս եկա այդտեղից, մեկ էլ նորից, նույն տիկինը հայտնվեց ճանապարհիս, խնդրելով ինչ-որ բանով օգնել։ Մտածեցի, իսկ ինչու՞ ոչ նրան։ Եթե մուրացկան է, միգուցե նրա կյանքը կարողանամ փոխել, ամբողջ գումարը տվեցի տիկնոջը, որպեսզի ինչպես ինքն էր հավաստիացնում, երեխայի վիրահատության համար վճարի։ Այո, այս վիճակում միգուցե բարի գործը ինձ կյանքից ուրախ տանի։ Զանգ է գալիս հեռախոսիս ։

- Ալո, Թո՞մ

- Այո, ես ձեզ լսում եմ

- Բժիշկ Պիտերսոնն է, շտապ ինձ մոտ արի։

Ինչ արած, միգուցե բժիշկը վերջնական օրը կասի իմ մահվան, գնացի նրա մոտ։

- Թոմ տղաս, լսիր և խնդրում եմ ճիշտ հասկացիր ասածս։

- Ասեք բժիշկ կհասկանամ, այնպես ինչպես կասեք։

- Իրականում պարզվում է, որ մեր բուժքույրը խառնել էր թղթերը, մի խոսքով երկար-բարակ չպատմեմ ամեն ինչ, միայն մի բան կասեմ, քեզ մոտ ոչ մի հիվանդություն չկա։

- Ի՞նչ եք խոսում բժիշկ, ինչպե՞ս դա կարող էր պատահել։

- Կներես, շատ եմ ցավում, և ինչ-որ տեղ շատ ուրախ եմ, որ այսպիսի սխալմունք է եղել։

Շտապեցի ուղիղ տուն, պատմեցի կատարվածի մասին ծնողներիս, թվում էր թե ուրախ են, քանի որ ժպտում էին։ Ես էլ, արդեն հետ էի վերադառնում կյանք, ինչ արած սխալը մնում է սխալ, և պետք է շարունակել կյանքի հաշվարկները։ Անցավ մի քանի օր գլուխս նորից սկսեց ուժեղ ցավել, ոչինչ չէի կարողանում անել, և չէի էլ հասկանում թե հիմա ի՞նչ է կատարվում։Կարծես թե ես մահանում եմ․․․․․

- Իրականում բժիշկը ոչինչ էլ չէր խառնել, ես և իմ ամուսինը խնդրեցինք նրան, որպեսզի Թոմին գոնե ուրախ տեսնելու համար խաբի, ասելով, որ ամեն ինչ լավ է իր մոտ։ Միգուցե սխալ էր, միգուցե ճիշտ, բայց մենք ուզում էինք տղայիս ուրախ տեսնել, թեկուզ և մահվանից առաջ, թեկուզ և մենք գիտեինք իրականությունը։ Եվ նաև սխալ կլիներ, այս ամենը կիսատ թողնելը, և մինչև վերջ չներկայացնելը՝ Թոմի մայր։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7844 | 0 | 0
Facebook