Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդաշեն» ՔԿՀ պետի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է, որի մասին իմացել են վերևներում. «Հրապարակ»

irakan lurer
Հեղինակ`
irakan lurer
14:25, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Վարդաշեն» ՔԿՀ պետի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է, որի մասին իմացել են վերևներում. «Հրապարակ»

Դեռ նախորդ օրը մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։ Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, տվել են Հակոբջանյանին, որ վճարի։ Եվ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, նա մի քանի օր չի վճարել այն։

Այդ մասին իմացել են վերևներում․ ստացվել է, որ առանց գումարը վճարելու մարդուն ազատել են։ Եվ քանի որ բանը հասել էր դիվանբաշուն, չեն կարողացել ծածկադմփոց անել այս պատմությունը, որոշել են ազատել Հակոբջանյանին՝ ձևակերպելով իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Հովհաննես Հակոբջանյանը ՔԿՀ համակարգի հնաբնակներից է, աշխատում է մոտ 20-30 տարի։ Նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ», -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6564 | 0 | 0
Facebook