Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սֆինքսի ու բուրգերի կառուցողները եգիպտացիները չեն եղել. պատմաբաններ

02:30, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Սֆինքսի ու բուրգերի կառուցողները եգիպտացիները չեն եղել. պատմաբաններ

Որոշ պատմաբաններ կասկած են հայտնել, որ եգիպտական բուրգերը կառուցել են հին եգիպտացիները: Ամեն ինչ կարծես մատնացույց է անում, որ Սֆինքսը և բուրգերը կառուցել է անհայտ ինչ-որ քաղաքակրթություն՝ եգիպտացիների հայտնվելուց շատ առաջ:

Ջերի Քենոնն ու Մակքոլմ Հաթթոնը դրանց վերաբերյալ պատմական հետաքննություն են իրականացրել և կասկածի տակ դրել մինչ օրս ընդունված պնդումը, թե աշխարհի այս հրաշալիքներն ստեղծել են եգիպտացիները՝ 4500-5000 տարի առաջ:

Այս 2 պատմաբանները պնդում են, թե Սֆինքսը բնական քարից քանդակվել է շատ ավելի վաղ, քան այս տարածքը ծածկել է ավազը, և այդ ժամանակ տեղանքը եղել է բերրի: Դա եղել է շուրջ 12500 տարի առաջ, մինչ Սառցե դարաշրջանի սկիզբը, երբ ոչ մի եգիպտացի էլ այնտեղ չի եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5095 | 0 | 0
Facebook