Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խայտառակություն է, երբ պետվճարից բացի հավելյալ կաշառք էլ են ուզում վերցնել․․․

21:44, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Խայտառակություն է, երբ պետվճարից բացի հավելյալ կաշառք էլ են ուզում վերցնել․․․
     Որոշեցի պատմել այսօր պատահած մի խայտառակության մասին։ Գնացել էի հիվանդանոց, որոշել էի ստուգվել, արյան անալիզի համար պետվճար վճարեցի, հետո այդ անալիզ հանձնողը ասեց շտապ է պե՞տք, ասեցի այո, ասեց դե 1000 դրամ տուր հիմա գրեմ տամ, թե չէ վաղն ես գալու։ Ինչ ասես, այս անկուշտ և անբարոյական մարդկանց, ովքեր սրբություն չունեն։ Երբ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք մեր ժողովրդի թև ու թիկունքն էինք, այդ ժամանակ չէինք մտածում, որ մեր առաջ հետագայում այսպիսի անբարոյականներ կգան և կսկսեն թալանել։ Իհարկե գումարը չվճարեցի, բայց և չցանկացա էլ ղեկավարությունից նրան հեռացնելու համար մանրամասներ ներկայացնել։ Սա կյանք է, որտեղ մենք անգամ ամենաստորին և ամենատականքին ենք ներում, բայց նրանք միևնույնն է իրենց քայլերը նույն կերպ շարունակում են։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6526 | 0 | 0
Facebook