1. Որն է գեղեցիկ եւ սիրված լինելու ձեր գաղտնիքը։
Երևի դա մարդկանց և շրջապատիս հանդեպ իմ վերաբերմունքի պատասխանն է: Իսկ գեղեցիկը դա հարաբերական երևույթ է` ամեն ծաղիկ իր բույրն ունի:
2. Մարդկային շփման մեջ որ հատկանիշն եք ամենաշատը կարեւորում։
Նվիրվածությունն ու գնահատելու ունակությունը: Ցավոք աշխարհը լի է երախտամոռ, ուտող - ուրացող արարածներով:
3. Ինչ է ձեր համար սերը:
Ներդաշնակություն: Բայց դա մակարդակ է, որին հասնել է պետք:
4. Ինչը երբեք չեք ների:
Ես չնայած խուսափում եմ «երբեք» ասվածից, բայց կան բաներ որ այլեւս երբեք...
5. Ինչպես եք վարվում այն մարդկանց հետ ովքեր խաբել կամ փորձել են մեջքից հարվածել ձեզ:
(Ժպտում է) Զրկում եմ ինձ հետ շփման հնարավորությունից..
6. Շարունակեք միտքը
Կյանքն անիմաստ կլիներ եթե... մարդն անսկզբունք լիներ...
7. Երազում եմ որ....:) ) ) Ես նպատակ եմ դնում եւ իրականացնում եմ ։
8. Երբեք չեմ... Թաքցնի ազգությունս
9. Ես երջանիկ կլինեի եթե… Ես երջանիկ եմ...
10. Եվ վերջում՝ որն է այն կարգախոսը որով առաջնորդվում եք ։
Ես միշտ ասում եմ, որ մարդ պիտի այնպես ապրի, որ հայելու մեջ նայելիս գլուխը կախելու պատճառ չունենա: