Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ լրատվական իրականության մասին

23:18, երեքշաբթի, 19 մարտի, 2013 թ.
Հայ լրատվական իրականության մասին
     Հայ լրատվական իրականության մասին
    
     Եթե վերջին ամիսներին հետևել եք հայկական լրատվական կայքերի աշխատանքին, ապա անպայման նկատած կլինեք լրատվության ուղղակի շեղում դեպի համասեռամոլները, ֆեմինիստուհիները, Ադրբեջան պետությունը և այլ, մեղմ ասած, անիմաստ և դեգՌադացնող ինֆորմացիա: Հաճախ տեսնում ենք հոդվածներ համասեռամոլների հետ կապված, որտեղ մեջ են բերվում համասեռամոլապաշտպան մարդկանց այնպիսի ելույթներ, որ անկասկած կարող են, և վստահ եմ, որ ազդեցություն կթողնեն դեռ չկազմավորված հոգեկան ունեցող երիտասարդների վրա և բնականաբար այդ ազդեցությունը լավը համարել չի կարելի:
     Հոդվածների մի ուրիշ խումբ էլ ուղղված է մարդկանց ներկայացնելու Ադրբեջան պետության բոլոր խնդիրները: Իհարկե առաջին հայացքից ոչ մի վատ բան չեք նկատի, սակայն խորանալով խնդրի մեջ՝ արդյոք սա արջի ծառայություն չէ՞ սեփական երկրին.նայենք փաստերին միթե այդ տեղեկատվությունը այժմյան երիտասարդությանը չի՞ ստիպի թերագնահատել թշնամուն, հատկապես հաշվի առնելով որ չկան նյութեր այդ երկրի առաջխաղացումների մասին: Գտնում եմ, որ սա բավականին վտանգավոր տենդենց է և անհրաժեշտ եմ համարում դրան վերջ տալը, կամ տեղադրեք ամբողջը կամ ընդհանրապես մի տեղադրեք ոչինչ (ավելի ցանկալի է 2րդը) թե չէ հետո էլ ասում են Ադրբեջանում մարդկանց ճիշտը չեն ասում, ժողովուրդը անտեղյակ է իրականությունից, հարգելիներս, դուք էլ եք նույնը անում, վե՛րջ տվեք:
     Հոդվածների մյուս խմբի մեջ են մտնում "անիմաստ" խորագիրը կրողները, վերջիններս մյուս երկուսի համեմատ ավելի անվնաս են, սրանց հասցրած վնասը, միայն ժամանակի անիմաստ կորուստն է, որը դուք կծախսեք նյութը կարդալու և քննարկմանը մասնակցելու դեպքում: Այս վերջինից մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ մեռ լրագրողները բացի նյութը տառ-առ-տառ թարգմանելուց ուրիշ ոչնչի ընդունակ չեն: Ձեզնից ո՞վ է վերջին ամսում կարդացել մի հոդված, որտեղ լրագրողը լուրջ անալիզի կենթարկեր մի լուրջ իրադարձություն, կտար գնահատականներ, կներկայացներ իրադարձությունների զարգացման սեփական տեսլականը: Վստահ եմ, որ ոչ-ոք...
     «» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման փոխնախագահ Վահագն Ալեքսանյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4049 | 0 | 0
Facebook