Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մաքուր Հայաստան» միջոցառման շրջանակներում

15:33, երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2017 թ.
«Մաքուր Հայաստան» միջոցառման շրջանակներում
     2017 թ-ի սեպտեմբերի 30-ին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 10 աշակերտներ դասղեկ Լ.Հովհաննիսյանի և դպրոցի կազմակերպիչ Ս.Թադևոսյանի հետ միասին մասնակցեցին Վան - Վասպուրական հայրենակցական միության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը՝ Արծիվ Վասպուրականի արձանի մոտ:
     Միջոցառումը կայացավ «Մաքուր Հայաստան» խորագրի ներքո, կրում էր ճանաչողական բնույթ, հետապնդում էր շաբաթօրյակի նպատակ և շփում Երևան քաղաքի այն դպրոցների աշակերտների և մանկավարժների միջև, որոնք կրում են հայտնի վանեցիների անուններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5468 | 0 | 0
Facebook