Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պաշտոնյաներից խլեցին կարգոյի բիզնեսը

19:15, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Պաշտոնյաներից խլեցին կարգոյի բիզնեսը
    
    
Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։ Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։

    
Ներկայումս, մասնավորապես, ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում և մաքսազերծում՝ դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ։ Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով ներկրումներ իրականացնող օլիգարխներ։

    
Ահա այստեղ է, որ ըստ կարծիքների՝ կարող են լինել լուրջ վերաբաշխումներ։ Այդ կարծիքները դեռ չեն վերածվել մտահոգությունների և, հետևաբար, առայժմ մեծ անհանգստության չեն պատճառում։ Խնդիրն այն է, որ մինչ այս էլ իշխանության ամենաբարձր մակարդակներով խրոխտ հայտարարություններ են հնչել կոռուպցիայի ու ստվերի դեմ լրջագույն պայքար սկսելու մասին, սակայն դրանք չեն ավարտվել զանգվածային վերաբաշխումներով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5035 | 0 | 0
Facebook