Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրես փիսիկ, լավ ես աշխատում՝ Զադոյանը կալանավորվեց

15:19, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Ապրես փիսիկ, լավ ես աշխատում՝ Զադոյանը կալանավորվեց
     ՀՔԾ պետը 1.200.000 ԱՄՆ դոլար Յուվեցի Կարոյին հետ չի տա։ Միքայել Զադոյանը կալանավորվեց։
     Ինչպես նշել էինք նախորդ նյութում Յուվեցի Կարոն ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին վերջնաժամկետ էր տվել, կամ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը կալանավորում է Արթուր Զադոյանի որդուն՝ Միքայել Զադոյանին կամ իրեն հետ է վերադարձնում 1.200.000 ԱՄՆ դոլարը, որը որպես կաշառք տվել էր վերջինիս Արթուր Զադոյանին անհիմն դատապարտելու և իր մասով քրեական գործը կարճելու համար։
     ՀՔԾ պետը 27.09.2017 թ- ին ձերբակալեց Միքայել Զադոյանին, սակայն դատարանը ապօրինի ճանաչեց ձերբակալման որոշումն ու հիմքերը և Զադոյանը ազատ արձակվեց։
     Վահրամ Շահինյանին մնացել էր երկու օր իր մարմնի համապատասխան վայրը փրկելու համար, հակառակ դեպքում Յուվեցի Կարոն խոստացել էր ՀՔԾ պետին գցել Արարատի նկուղներից մեկը։ Երեկ գիշեր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանը Միքայել Զադոյանին կալանավորեց։
     Փաստացի Վահրամ Շահինյանը և իր համապատասխան վայրը փրկեց և 1.200.000 ԱՄՆ դոլար տնտեսեց։
     Հատկանշական է, որ Միքայել Զադոյանը կալանավորվել է 2016թ ին կաշառք վերցնելու կասկածանքով, սակայն կաշառք տվողին մեղադրանք չի առաջադրվել։
     Այս գործով քննիչը վաղուց արդեն մարդկային արժանապատվությունը և կուսությունը կորցրած ՝ Աշոտ Ժամկոչյանն է։
     Վերջինս հանրահայտ է պատվիրված գործեր սարքելով և համարվում է ՀՔԾ պետի՝ նման գործերով կատարածուն։
     Միքայել Զադոյանը կալանավորվել է մեկ հոգու ցուցմունքով, որը ոչ մի այլ ապացույցով չի հիմնավորվում։
     Տուժողի կարգավիճակ ստացած ենթադրյալ կաշառք տվողի փաստաբանը ՝ կալանավորված Գալոյանը նույնպես հերքում է կաշառք տալու փաստը։
     Ավելացնենք նաև, որ Միքայել Զադոյանի նոր ծնված երեխան երկու ամսեկան է։
     Աշոտ Ժամկոչյանը նույնպես հայր է, նրա երեխայի երկու տարին արդեն լրացել է։
     Հհ ում դատարանները հաշվի չեն առնում երեխաների գոյությունը։
     Աստված պահապան բոլորիս զավակներին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10131 | 0 | 0
Facebook