Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը Նոր Նորքում

12:32, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը Նոր Նորքում
     Նոր Նորք վարչական շրջանի Թ. Կրպեյանի անվան զբոսայգում ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր և «Անկախության խորհրդանշանները» թեմայով ցուցահանդես, որտեղ ուշագրավ աշխատանքներով ներկայացել են Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող դպրոցները: Միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով տոնական երանգ են հաղորդել Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի և մշակույթի կենտրոնի շնորհալի սաները, ինչպես նաև Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան, մարզատեխնիկական կենտրոնի մարզիկներն ու մարզուհիները: Տոնակատարությանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի և մշակույթի վարչության և Նոր Նորք վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը բարձր է գնահատել ներկայացված աշխատանքների ինքնատիպությունը` նկատելով, որ անկախության սերունդը իր մտածելակերպով ու աշխարհայացքով նոր ու հետաքրքիր լուծումներով է ընկալում անկախության խորհուրդը: ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված տոնահանդեսը Նոր Նորքում վերածվել է յուրօրինակ հոբելյանական հանդիսության` համախմբելով նորնորքեցիներին ազգային հոգով, անմոռաց զգացողություններով և հայոց երկրի հանդեպ անասելի սիրով:
     Նկարները` այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5182 | 0 | 0
Facebook