Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումներից հերթականը կազմակերպվել է «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 դպրոցում: Օրը կրկնակի տոնական էր. դպրոցը հյուրընկալել էր նաև «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության ամերիկահայ իր գործընկերներին, ովքեր տարիներ շարունակ աջակցել են կրթօջախին: Խորհրդանշական օրվա կապակցությամբ դպրոցում բացվելէ նաև կերպարվեստի ուսուցչի հեղինակությամբ պատրաստված Վարդան զորավարի դիմաքանդակը: Այնուհետև հյուրերը մասնակցել են ավանդական դարձած զորահանդեսին:
Նկարները`
այստեղ