Գիտելիքի օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ աշխատակազմի ներկայացուցիչները ներկա են գտնվել վարչական շրջանի դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` վարչական շրջանի աշխատակիցները խորհրդանշական նվերներ են հանձնել դպրոցներին` մաղթելով, որ նոր ուսումնական տարին նշանավորվի նորանոր ձեռբերումներով ու հաջողություններով: Շնորհավորում ենք բոլորիս Դպրության և Գիտելիքի այս լուսավոր տոնի առթիվ: Թող նոր ուսումնական տարին նշանավորվի բազում հաջողություններով և վերելքներով:
Նկարները`
այստեղ