Գիտելիքի օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այսօր ներկա է գտնվել «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցում կազմակերպված տոնական հանդիսությանը: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` վարչական շրջանի ղեկավարը խորհրդանշական նվեր է հանձնել դպրոցին` մաղթելով, որ նոր ուսումնական տարին նշանավորվի նորանոր ձեռբերումներով ու հաջողություններով: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանը, ԵԿՄ անդամներ և այլ հյուրեր: Շնորհավորում ենք բոլորիս Դպրության և Գիտելիքի այս լուսավոր տոնի առթիվ: Թող նոր ուսումնական տարին նշանավորվի բազում հաջողություններով և վերելքներով:
Նկարները`
այստեղ