Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Գրքի շնորհանդես Բերդ քաղաքում .

15:19, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Գրքի շնորհանդես Բերդ քաղաքում .


    
    
    
    
    
     Օրերս Բերդ քաղաքի երաժշտական դպրոցը մարդաշատ էր . Լիանա Քոսակյանի "Оттенок боли на политре любви" գրքի շնորհանդես էր: Բերդում Լիանային շատերն են ճանաչում, որպես կիթառի, հայոց պատմության ուսուցիչ, բայց որպես գրականության մեջ իր առաջին քայլերը կատարող երիտասարդ հեղինակ ՝ դեռևս քչերը: Ինչպես ինքն է նշում ՝ վաղուց ստեղծագործում է տարբեր ոճերում ՝ բանստեղծություններ, պատմվածքներ:

Այս պատմվածքը առաջինն էր, որ անցավ տպարանի դռներով: Լիանան գիրքը նվիրել է իր տատիկի հիշատակին, ով դեռ տարիներ առաջ՝ գիրքը գրելիս, ոգևորել է իրեն ու հորդորել, որ այն տպագրի:

«Շատերն են հարցնում, թե ինչու եմ գրել ռուսերեն, երևի այն պարզ պատճառով, որ պատմվածքի գաղափարը իմ մտքում ծնվեց ռուսերեն, ամեն հաջորդ միտք ես պատկերացնում էի ռուսերեն և որոշեցի այսպես էլ գրել: Հատկապես վերջին վեց տարիներին շատ եմ օգտագործում ռուսերենը, երևի նաև դա է նպաստող պատճառ: Չնայաց հայերենին ևս շատ լավ տիրապետում եմ, հետագայում պլանավորում եմ հրատարակել հայերեն ստեղծագործություններ, օրինակ ՝ բանաստեղծությունների ժողովածու: Գրքի հաջողության դեպքում ցանկանում եմ այն թարգմանենլ նաև հայերեն» , -ասում է Լիանան:

Գրքի մեջ շեշտը դրված է այն կետի վրա, որ մարդու կյանքում հավերժ են միայն հիշողությունները ու, որ մարդը բաղկացած է իր իմաստալից ապրած օրերի հիշողություններից: Լիանան նշում է, որ ցավի երանգը ևս կա սիրո գունապնակում, քանի որ, երբ հիշում ես ցանկացած լավ բան, թեկուզ սերը, որը հիմա չկա, ցավ ես ապրում:

Գրքի արտաքին դիզայնը ևս հեղինակն է կատարել, քանի որ գերազանց տիրապետում է համակարգչին, ինչի համար ինչպես ինքը նշեց ՝ շնորհակալ է տիկին Ռուզաննային ՝ Բերդի թիվ 3 միջնակագ դպրոցի տնօրենին: Տիկին Ռուզաննան իր շնորհավորական խոսքում նշեց, որ գրքի հրատարակումը համարձակ քայլ է, քանի որ մայրաքաղաքից հեռու գտնվելով, բավականին դժվար է ստանալ նման արդյունք:
     Իսկ ահա Արարատ Ալիխանյանը, ով աշխատում է Վորլդ Վիժն Հայաստանում, ասաց . «Տարբեր ծրագրերով աշխատում եմ սահմանամերձ շրջաններում: Ուրախությամբ նշեմ ՝ նկատել եմ այստեղ ստեղծագործում են, շատ են ստեղծագործում: Հրաշալի է լսել սահմանամերձ շրջանների մասին այսպիսի առիթներով և ոչ թե այն ասոսցացնել միայն կրակոցների և սահմանային լարվածության հետ: »

Չնայած գիրքը նոր է հրատարակվել, սակայն ներկաներից որոշները հասցրել էին կարդալ, նրանք կիսվեցին իրենց տպավորություններով: Վերջում հեղինակը ասաց «Եթե գիրքը որևէ ընթերցողի կյանքում նույնիսկ մի փոքր դրական փոփոխություն մտցնի, ապա ես կհամարեմ, որ հասել եմ իմ նպատակին ...»


     Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3953 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ