Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

89 000 000 ԴՐԱՄ ՊՆ ԻՑ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՏԱՆ ՀԱՄԱ՞Ր

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
00:28, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
89 000 000 ԴՐԱՄ ՊՆ ԻՑ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՏԱՆ ՀԱՄԱ՞Ր

։ «Տունս 600 քմ է, դաչայում ա, կվարտիրես ծախել էմ տունն եմ սարքել» սա նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի . Խաչատուրովի պատասխանն է լրագրողին իր նորակառույց առանձնատան հետ կապված։
     Նախկինում անրադարձել էինք թե իրականում ինչ, ումից և ինչ քանակի է իր թիկունքի վարչության պետ Յոլչյանի հետ միասին թալանել այս ազգանվեր պաշտոնյան։
     Դրանք են ՊՆ մատակարարվող թելերը, թունավոր դոշակների և բարձերի կրկնակի օգտագործումը, ռուսականի փոխարեն չինական ավտոպահեստամասերը։Ամենակոպիտ հաշվարկներով վերջին տարիներին միայն այս երեք դրվագներով ՊՆ ից հափշտակվել է մոտ հինգ միլիարդ դրամ։
     Այսօր ձեզ ենք ներկայացնում այս հրաշալի զույգի ևս մի հափշտակության դրվագ։
     2015 թ-ին Խաչատուրով ՝ Յոլչյան զույգը, որպես մետաղի ջարդոն ձեռք են բերում Ուկրաինայի ՊՆ ի կողմից մոտ 50 տարի առաջ դուրս գրված 1950 թ -ի արտադրության 50 հատ շոգեկաթսա։Շոգեկաթսաները բերում են Հայաստան ՝ ներկում, տալիս թարմ տեսք, փաստաթղթերը կեղծում են և ստանում են 2014 թ ի արտադրության ռուսական արտադրության կաթսա և 89.000.000 դրամով ՊՆ -ն ձեռք է բերում այդ կաթսաները
     ։Կաթսաների մատակարարման տենդերը հաղթում է Խաչատուրովին փաստացի պատկանող ՝ նույն «Լիգոնավ» ընկերությունը, որը նույն գործող սխեմայով ձեռքբերման փաստաթղթերը կեղծելով չինական արտադրության ավտոպահեստամասերը ռուսական արտադրության ավտոպահեստամասերի փոխարեն արդեն 10 տարուց ավել մատակարարում է ՀՀ ՊՆ ին
     ։Միայն այս մի գործարքով ՊՆ ից հափշտակվել է մոտ 85.000.000 դրամ։ Ահա թե որտեղից Խաչատուրովի և Յոլչյանի նոր տների փողերը։
     Միայն վերջին տարիներին, ինչպես նշել էինք նախկին նյութերում այս զույգը ՊՆ ից արդեն հրապարակված փաստերով հափշտակել է մոտ Հինգ ու կես միլիարդ դրամ։
     Հարկ եմ համարում կրկին հիշեցնել մեր ընդիմախոսներին, որ այս նյութը հերքելու լավագույն միջոցը դա հետևյալն է, բաց թափանցիկ հանձնաժողովով կատարել հետաքննություն, նշանակել փորձաքննություններ և փորձագետներին տալ հետևյալ հարցերը
     ՝ 1/ քանի տարվա են զինվորներին տրամադրվող դոշակների և բարձերի մեջ օգտագործվող բամբակը և ինչ քանակի են նրանց մեջ պարունակվող թունավոր նյութերը և մակաբույծները։
     2/ Որ երկրի արտադրության է ՊՆ մատակարարվող պահեստամասերը ՝ ռուսական թե չինական
     3/ որ թվականի և որ երկրի արտադրության են 2015 թ- ին ներկրված 50 հատ շոգեկաթսաները և ինչ տեխնիկական վիճակի են
     4/ Արդյոք ՊՆ ում օգտագործվող թելերը 100% բամբակյա են, թե 100% պոլիստերոլ։
     Այսօր այսքանը, ցուցակը շարունակելի է։
     Վերջերս ՊՆ Նախարար Վիգեն Սարգսյանը գովազդային արշավ է սկսել, որով կոչ է անում ազգաբնակչությանը իրեն տեղեկացնել բանակում տիրող իրական վիճակի մասին խոստանալով, որ այդ տեղեկությունները կդառնան մանրամասն քննարկման առարկա։
     Նույնիսկ այդ նպատակով 60 հոգանոց խումբ է ստեղծել, որոնք այցելում են նոր զորացրվածներին և անանուն հարցման միջոցով տեղեկանում բանակի իրական վիճակի մասին։
     Համարեք պարոն ՊՆ Նախարար, որ այս տեղեկատվությունը ստացվել է Ձեր գովազդային արշավի շրջանակում և կատարեք Ձեր խոստացած հետաքննությունը։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
10988 | 0 | 0
Facebook
COMMENT.am