Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաղարծնի շաբաթվա կամավորները Արցախում.

Էմմա Քոսակյան
16:26, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Հաղարծնի շաբաթվա կամավորները Արցախում.

Օրերս Հաղարծնի շաբաթվա կամավորները կամ ինչպես իրենք են իրենց անվանում ՝ կանաչ շապիկավորները, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և առաջնորդությամբ այցելել էին Արցախ ՝ ուխտագնացության:

Կամավորները հիմնականում Տավուշից են, մյուսները, ինչպես գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է ասում ՝ կամավոր Տավուշեցիներ են ՝ Երևանից, Աբովյանից և այլ վայրերից:

Պատմական Արցախի հրաշալիքներից մեկը՝ ազատագրված Դադիվանքը ուխտավորների առաջին կանգառն էր: Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովահաննիսյանը սիրով դիմավորեց նրանց ու ներկայացրեց վանքի հիմնադրման, դարավոր կյանքի և ազատագրման պատմությունը: Երկրորդ կանգառը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր: Իսկ ահա եզրափակիչ կանգառը Գանձասարն էր: Խաչվերացի տոնի օրը՝ սեպտեմբերի 17-ին, վանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Բագրատ Սրբազանն ասում է . «Երբ տղաները մուտք էին գործում Շուշի, բոլորի հայացքը դեպի Ղազանչեցոց եկեղեցին էր. Բոլորի հանդիպման վայրը եղավ այստեղ՝ այս սուրբ եկեղեցին...Մեր հաղթանակների, մեր ներկայության, մահվան վրա մեր իշխանություն ունենալու մեծագույն վկայության օրրանն է այստեղ:

Մենք այսօր իրոք երջանիկ սերունդ ենք, քանի որ մեր կյանքի ընթացքում Հայրենիքից տարածք ու հող չենք կորցրել, այլ ընդհակառակը՝ ազատագրել ենք: Այսօր մենք հաղթանակած իրականության մեջ ենք ապրում, որտեղ մեր արցունքները միայն ուրախության ու մեր զոհված եղբայրների, իրենց կյանքը Հայրենիքի ազատագրության զոհասեղանին դրած մարդկանց համար ափսոսանքի արցունքներ են: Կրկնում եմ՝ բազմաթիվ սերունդների չի հաջողվել այսպիսի երջանիկ իրականություն ուենալ, որ այսօր մենք ունենք: »

Հ.Գ. Կարող եք հետևել նաև Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջին ՝ https://web.facebook.com/tahuys/?fref=ts:

Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7308 | 0 | 0
Facebook