Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊՆ Թիկունքի պետը ՝Յոլչյանը խաբել է իր խոստովանահորը ՝ ՊՆ խոսնակին նա 600.000 ամն դոլար էլ վերանորոգման վրա է ծախսել։

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
22:55, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
ՊՆ Թիկունքի պետը ՝Յոլչյանը խաբել է իր խոստովանահորը ՝ ՊՆ խոսնակին նա 600.000 ամն դոլար էլ վերանորոգման վրա է ծախսել։

Վերջին ժամանակներս Պն բոլոր նախարարների անփոխարինելի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը այնքան ծիծաղելի է հերքում Պն ի հետ կապված աղաղակող բացահայտումները, որ ակամայից մտածում ես, որ ցանկացած ՊՆ ի մասին բացահայտում իր սրտով է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ խոսնակը կոնկրետ դիտավորությամբ հրահրում է մամուլին որ շարունակի այդ թեման և հանկարծ մոռացության չմատնի։ Այլ բան մտածել հնարավոր չէ, քանի որ նյութը հրապարակվել է 09/09/2017 թ-ին։Առաջին երկու օրվա ընթացքում հավաքեց մոտ 50.000 դիտում և նոր լուրերի ազդեցության տակ բնականաբար սկսեց մոռացության մատնվել։ Սակայն ՊՆ խոսնակի փայլուն հերքումից հետո նյութը նորից դարձավ արդիական, այն տարածվեց գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներով և մեկ օրում հավաքեց 100.000 դիտում։ Իրոք պետք է ընդունել ՊՆ խոսնակը փայլուն փիառ քայլ արեց։Հավանաբար նա նույնպես արդեն էլ չի դիմանում ՊՆ ում տիրող թալանին և ընտրել է պայքարի այս յուրահատուկ ձևը։ Անրադառնալով ՊՆ խոսնակի հերքման տեքստին հարկ ենք համարում հարգարժան խոսնակին հիշեցնել, որ ինքը ներկա է եղել Թիկունքի պետի գոյություն չունեցող տան բացմանը Պուշկին-Հյուսիսային պողոտա խաչմերուկի վրա գտնվող 7 հարկանի շենքի վեցերորդ հարկում, որ իրեն բախտ է վիճակվել անձամբ օգտվել մեկ հարկը 60.000 ամն դոլար արժողությամբ վերելակից։Որ անձամբ է բաժակ բարձրացրել և շնորհավորել տան տերերին և լսել Յոլչյանի պատմությունը այն մասին, որ վերանորոգումը գրեթե ավարտված վիճակում է, քանի որ պատի երեսպատումը դուրը չի եկել քանդել է տվել ամեն ինչ և նորից սկսել, որպես տեղեկություն ՝ նախկին վերանորոգման վրա թիկունքի պետը ծախսել էր 300.000 ամն դոլարին մոտ գումար։ Հավանաբար մոռացել է նաև, թե ինչպես էր Յոլչյանը իրենից շնորհակալություն հայտնում փայլուն գաղափարի համար, իսկ գաղափարը վաճառքի հայտարարություն տալն էր Յոլչյանի Էրեբունիում գտնվող երեք սենյականոց բնակարանի հետ կապված, որ իբր դրա վաճառքով է այս տունը գնել։Իմիջիայլոց Յոլչյանի էրեբունու շուկայի դիմացի տունը, իրոք վաճառվեց ՝ ֆիկտիվ իր հեռու բարեկամին և մինչ օրս իր տիրապետման տակ է։ Իսկ ՊՆ խոսնակի այն պնդումը ՝ որ ինքը զրուցել է Յոլչյանի հետ և նա հերքել է լուրերը միայն ծիծաղ է առաջացնում Առաջինը հարգելի Արծրուն դու հո խոստովանահայր չե՞ս, որ Յոլչյանը խոստովանի քո մոտ իր բոլոր մեղքերը Երկրորդը ՝ անկախ այն հանգամանքից, որ Յոլչյանը ՊՆ թիկունքի պետն է, նա Հայոց բանակը թալանելուց հետռ ի՞նչ կապ ունի հայոց բանակի և առավել ևս զինվորականի կերպարի հետ, որ դեռ իր մասին ճշմարտություն գրելով նսեմացնենք Հայոց բանակը կամ զինվորականի կերպարը։ Երրորդը Յոլչյանին այս թեմայով և ոչ միայն այս, հարցեր պիտի տան համապատասխան քննչական կառույցի քննիչները այլ ոչ թե իրեն խոստովանահոր տեղ դրած ՊՆ խոսնակը։ Իսկ եթե քննիչներին այս անգամ էլ չեն թողնի գործ հարուցել և օբյեկտիվ քննություն անել, ապա հուսանք, որ Յոլչյանը Արծրունի հետ միասին այնուամենայնիվ կգտնի դատարան դիմելու ճանապարհը, որը մեզ հնարավորություն կտա օրինական ճանապարհով ստանալ Յոլչյանի և նրա հետ փոխկապակցված անձանց եկամուտների մասին տեղեկություններ, նրանց անունով գրանցված գույքերի ցանկը և բանկային հաշիվները։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8955 | 0 | 0
Facebook