Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարճվել է ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը

00:59, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Կարճվել է ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը
     Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով» ։
     Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ» -ի ղեկավարությունն աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որտեղ քննարկել էին, թե ով ինչքան ձայն պետք է բերեր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին: Ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4080 | 0 | 0
Facebook