Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Գերմանիա՝ «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով

00:38, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Գերմանիա՝ «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով
     Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Գերմանիա այցելելուց՝ երկրում տիրող «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով: Այս մասին հաղորդում է «Գազետա» -ն` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությանը:
     «Գերմանիայում քաղաքական համագործակցությունը հիմնվել են հակաթուրքական տրամադրվածության վրա և խոչընդոտում են մեր երկրի՝ ԵՄ անդամակցությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
     Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայում բնակվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող քաղաքացիներին կոչ է արել «զգույշ լինել և զգուշորեն գործել այլատյացության և ռասիզմի դրսևորման հնարավոր միջադեպերի դեպքում»:
     Անկարայի գործողությունները պատասխանն են Բեռլինի որոշումներին: Գերմանիան իր քաղաքացիների համար նմանատիպ հայտարարություն էր տարածել ապրիլին Թուրքիայում կայացած հանրաքվեի ժամանակ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3659 | 0 | 0
Facebook