Սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Վորլդ Վիժն Հայաստան Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց «Ներդաշնակ ընտանիք» ծնողավարման դասընթացը։
Դասընթացը բաղկացած էր չորս մոդուլից․
«Անդրադարձ անցյալին»
«Ճանաչենք ներկան»
«Մտապատկերել ապագան»
«Հետամուտ լինել մեր երազանքին»
Դասընթացը վարում էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ- ի սոցիալական աշխատող Արմինե Շախկյանը, Ախթալա համայնքի հոգևոր հովիվ Տեր Հեթում Քահանը Թարվերդյանը։
Հանդիպումներին մասնակցում էին Ախթալա, Այրում համայնքների ծնողները։
Յուրաքանչյուր մոդուլի ընթացքում սոցիալական աշխատողները և հոգևոր հայրերը ներկայացնում էին տվյալ մոդուլի բովանդակությունը, տեղի էին ունենում ակտիվ քննարկումներ, ծնողները ստանում էին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Դասընթացի ավարտին ծնողներին սպասվում էր հետաքրքիր անակնկալ։ Օգոստոսի 30-ին Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ Ախթալա և Այրում համայնքի ծնողները մկրտվեցին Ախթալայի վանքում, այնուհետև եղան Օձունի, Սանահինի, Հաղպատի եկեղեցիներում։
Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի Վանահայր՝
Տ․Հեթում քահանա Թարվերդյան