Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկաթուղային WikiLeaks. Կարեն Անտոնյան. ՀԿԵ

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
17:03, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
Երկաթուղային WikiLeaks. Կարեն Անտոնյան. ՀԿԵ

Երկաթուղային WikiLeaks-ի շրջանակներում այս անգամ անդրադառնալու ենք գործերի կառավարիչ, նախկին ԿԳԲշնիկ

Կարեն Անտոնյանին:

Կարեն Անտոնյանին ՀԿԵ է բերել իր ԿԳԲ-շնիկ ընկերը` գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ Արմեն Դարբինյանը, սակայն այսօր նրանք «շունն ու կատու» են, քանի որ գործերի կառավարիչը ցանկանում է զբաղեցնել ռուսական «շպիոնի» տեղը:
     Գորիկ Հակոբյանի կողմից ԱԱԾ-ից հեռացվելուց հետո ՀԿԵ-ում Անտոնյանը իր կարիերան սկսել է որպես տնօրենի խորհրդական, ու հասել կառավարչի պաշտոնին: Հարմար տեղավորվել է, տեւական ժամանակ փորձել նաեւ որդուն ՀԿԵ-ում գործի տեղավորել, սակայն հաջողացրել է միայն դստերը տեղավորել աշխատանքի միջազգային հարաբերությունների բաժնում:

Իհարկե, Անտոնյանի ճանապարհը ՀԿԵ-ում հարթ ու հանգիստ չի անցել, շատ մարդկանց է չեզոքացրել իր ճանապարհին, շատ ախոյաններ ձեռք բերել, շատերի հետ բախվել, մի անգամ նույնիսկ նրա ազատման հրամանը արդեն ստորագրված էր, սակայն Արմեն Դարբինյանին հաջողվել է փրկել «դավաճան» ընկերոջը:

Կարեն Անտոնյանը ՀԿԵ-ում աշխատում է ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից եկած մի քանի հոգու ընկերակցությամբ, տեղակալ Վարդգես Առաքելյան, առաջին բաժնի պետ, նախկինում տրանսպորտի ոստիկանության պետ Սամվել Գրիգորյան եւ ԱԱԾ պետի պաշտոնաթող տեղակալ Հրանտ Եպիկոպոսյանի եղբայր` Զարմիկ Եպիկոպոսյան: Նրանք օրուգիշեր նստած մտածում են` որտեղից ինչ օգուտ ստանալ:

Օրինակ` որտեղից գնումներ կատարել, որտեղից տոմսերը ձեռք բերել, այս եւ այլ հարցերի շուրջ Կարեն Անտոնյանը բախում է ունեցել արարողակարգի պետ Կարեն Բադալյանի հետ, գումարները չեն կարողացել կիսել, քանի որ Բադալյանը ՀԿԵ-ի դե ֆակտո «շեֆ» Վեներա Ավետիսյանի հովանավորյալն է: Հույսը կտրելով ներկայացուցչական ծախսերը իրենով անելու հնարավորությունից` Կարեն Անտոնյանը ջանքեր գործադրեց վաղեմի նպատակին հասնելու համար` արհմիության գումարների տնօրինմանը: Այդ պատճառով վերջինս կազմակերպեց դատական հայց Աշոտ Խլղաթյանի դեմ, կողքից էլ մի «ֆեյք» արհմիություն բացեց` այդտեղ տնօրեն կարգելով ՀԿԵ-ում հայտնի տիկին Ալբինային: Դառնալով գործերի կառավարիչ` Կարեն Անտոնյանը ամեն ինչ արեց` ազատվելու լրատվական ծառայությունը ղեկավարող Վահե Դավթյանից, հասավ նրան, որ վերջինս եւ նախկին տնօրեն Ռեբեցը խորհրդակցության ժամանակ լուրջ կոնֆլիկտ ունեցան: Ազատվեց Վահե Դավթյանից, դատական պրոցես սկսեց վերջինիս դեմ, լրատվական ծառայության ղեկավար կարգեց իր մարդուն` Վարդան Ալոյանին եւ սկսեցին միասին մեդիա դաշտը իրենցով անել: Կուրացիայի անվան տակ նրանք պայմանագրեր են կնքում լրատվամիջոցների հետ, գումարների մի մասը գրպանում, ամսական մի քանի ոչինչ չասող հաղորդագրություն տպում ու համարում, թե մեծ գործ են արել ՀԿԵ «չեղած» հեղինակությունը փրկելու գործում: Կարեն Անտոնյանը տարեկան ավելի քան 11մլն դրամ է դուրս գրում «լրատվական ծառայություններ» անվան տակ, որի մի մասը փոխանցում է լրատվամիջոցներին, մի մասը` գրպանում: Ի դեպ, այս թեմային մենք դեռ առթի կունենանք անդրադառնալու եւ նշելու, թե Կարեն Անտոնյանը ում հետ ինչքան գումար է ուտում: Սպասեք նորանոր բացահայտումների:
     Հիշեցնենք, որ երկաթուղային WikiLeaks-ի նախորդ հերոսը Եդիգարյաններն էին: Նրանց մասին առաջարկումենք կարդալ այս հղումով:
     http://my.mamul.am/am/post/62612/%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%B1%D5%B8%D6%82%D5%AF-%D5%A7-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B8%D6%80%D5%BD-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B1%D5%A5%D5%BC%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A7%D5%AC-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

Հ.Գ. Սպասեք նորանոր բացահայտումների:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6165 | 0 | 0
Facebook