Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաճախորդի հոգեբանական բնութագիրը

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
15:02, կիրակի, 17 մարտի, 2013 թ.
Հաճախորդի հոգեբանական բնութագիրը
     Վերջինս դիմում է որոշակի կազմակերպություն, համապատասխան ծառայություններից օգտվելու նպատակով: Մտնելով այդ կազմակերպություն, նա դիմում է կազմակերպության մենեջերին և այստեղ սկսվում են՝ մենեջերի և հաճախորդի փոխհարաբերությունները: Հաճախորդը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձ, կարող է լինել այլ կազմակերպության աշխատող, տնօրեն կամ մենեջեր:
    
    

Հաճախորդի հետ արդյունավետ շփվելու համար, անհրաժեշտ է որոշել թե ինչպիսի հոգեբանական տիպին է պատկանում այս կամ այն հաճախորդը: Հոգեբանները նշում են հինգ փսիխոտիպեր, որոնց մեջ կարելի է գտնել այս կամ այն հաճախորդին: Դրանք են՝ հիպերտիմ, էպիլեպտոիդ, շիզոիդ, հիստերոիդ և փսիխոսթենիկ: Հաճախորդի բնութագրական առանձնահատկությունները մենեջերի հետ գործնական շփման ժամանակ ազդում է նրա վարքի վրա:


     Հիպերտիմ
հաճախորդը եռանդուն է, ակտիվ, նայում է մենեջերի աչքերին, հարցեր է տալիս, սպասում է անմիջական, հստակ պատասխաններ: Նրա հետ շփվելուց մենեջերը պետք է խոսի վստահ և ըստ իմաստի: Պետք է անմիջապես պատասխանի նրա հարցերին, անգամ այն հարցերին, որոնք նա դեռ չի տվել: Այդպիսի հաճախորդը պետք է վստահ լինի, որ նա դիմել է ամենալավ կազմակերպությանը և, որ նրա առջև կանգնած է ամենալավ մենեջերը:


     Էպիլեպտոիդ
հաճախորդը պեդանտ է, խիստ: Երկար և հետևողական հարցեր է տալիս մենեջերին, ճշտում է բոլոր նրբությունները: Պարտադիր հետաքրքրվում է կազմակերպության համբավով, որին նա դիմել է: Նրան անհանգստացնում են բոլոր մանրուքները՝ վճարման կարգը, ծառայությունների կարգը, խնդիրների առաջացման դեպքում ում դիմել և այլն: Նման հաճախորդներին պետք է դիմել անուն ազգանունով, հարգալից ինտոնացիայով: Նրա հետ անիմաստ է վիճել, նա իր զինանոցում ունի լիքը հակափաստարկներ:


     Շիզոիդ
հաճախորդը հազվադեպ է հանդիպվում, քանի որ ձգտում է խուսափել շփումից, հատկապես անծանոթ մարդկանց հետ: Միայն ծայրահեղ իրավիճակում է նա դիմում մենեջերին` ինչ–որ հարցով: Ձգտում է որքան հնարավոր է արագ ավարտլ գործարքը, շատ հարցեր չի տալիս` մի երկու հարց` շփումը ֆորմալ ձևով հաստաելու համար: Այդպիսի հաճախորդը աչքերին չի նայում, ավելորդ հարցեր չի տալիս: Իր ուշադրությունը կենտրոնացնում է շեղող առարկաների վրա, մենեջերի աշխատավայրում: Այդպիսի հաճախորդը գալիս է գործարք կնքելու համար, և նա դա անում է, եթե անգամ լավ չի հասկացել մենեջերին: Չոր, ֆորմալ ոճը և հարգալից վերաբերմունքը մենեջերի ամենաօպտիմալ վարքն է շիզոիդ հաճախորդի հետ շփման ընթացքում:


     Հիստերոիդ
հաճախորդը ավելի ու ավելի է մոտենալու մենեջերին, և այնտեղ մենեջերը կհասկանա, որ գործ ունի հիստերոիդի հետ: Նա շրջապատի ուշադրությունն իր վրա է կենտրոնացնում շնորհիվ իր էքստրավագանդ հագուստի, և նույպիսի վարքով: Նա խոսում է բարձրաձայն և բուռն ժեստեր է անում: Այդպիսի հաճախորդի հետ պետք է լինել շատ համբերատար, մենեջերի զրույցի ժամանակ կոմպլիմենտները պարտադիր են:


     Փսիխոստենիկ
հաճախորդը վստահ չէ որ ճիշտ է արել` դիմելով այդ կազմակերպություն կամ այդ մենեջերին: Նման հաճախորդները չգիտեն` ինչու են եկել, նրանք դեռ պետք է մտածեն` ճիշտ են արել, որ եկել են, թե ոչ: Փսիխոստենիկները շատ հարցեր ունեն, և ավելի շատ` կասկածներ: Արտաքնապես լավ արտահայտվում է նրանց անհանգստությունը: Այդպիսի հաճախորդին պետք է օգնել, որ նա հասկանա, թե ինչու է եկել, ինչ է ուզում, սակայն պետք չէ համառել, քանի որ նա կարող է վախենա և փախչի:


     Ընդհանուր տիպաբանության հետ մեկ տեղ կարելի է առանձնացնել պոտենցիալ պրոբլեմատիկ հաճախորդների երեք տիպ՝ ջղայնացած, պահանջկոտ և անվստահ: Նրանց պետք է ժամանակին ճանաչել, նրանք պահանջում են վարքի հատուկ ձևեր: Շատ կարևոր է հասկանալ բարդ հաճախորդի մոտիվները. դա կօգնի շփում հաստատել նրա հետ, և պահպանել սեփական հոգեկան առողջությունը:

Ջղայնացածը պայթում է ցանկացած առիթով, նրանք պայթյունավտանգ, ագրեսիվ մարդիկ են, նրանց նյարդային համակարգը հեշտ է գրգռվում, և դժվար է վերահսկվում: Գրգռման պրոսեցները շատ ակտիվ են, իսկ արգելակման պրոցեսները` շատ թույլ:
    
     Պահանջկոտ
հաճախորդը իրեն համարում է երկրի կենտրոնը: Նրանք ունեն բարձր ինքնագնահատական, նրանք ընդունում են միայն այն, ինչը ընդգծում է իրենց նշանակալիությունը:
    
    
Անվստահ հաճախորդը շատ անվճռական է, նրա համար շատ դժվար է որոշում կայացնել: Նրանք վախենում են սխալ քայլ անել, սխալվել: Անհանգստությունն ու կասկածանքները մթագնում են գիտակցությունը:

Այսպիսով, հաշվի առնելով հաճախորդի հոգեբանական բնութագիրը, կարող ենք ճիշտ մոտեցում ցուցաբերել վերջինիս հանդեպ և կստանանք ցանկալի արդյունք:
    
    

Սուսաննա Ավետիսյան` սոցիալական հոգեբան
    
     Աղբյուրը` Psymag.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7454 | 0 | 0
Facebook