Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՄ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԵՆ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12:27, կիրակի, 17 մարտի, 2013 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՄ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԵՆ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կարեն Թումանյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՄ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԵՆ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

...Եթե եզրափակիչը հաղթի Լաուրա Տիգրանյանը, ապա մենք աշխարհին կներկայանանք նոր ֆորմատով....: Հարգելի ընթերցող՝ նույնիսկ, եթե դուք սկսեք հիմա ծիծաղել իմ ստորև հնչեցրածի վրա, ես այնումենայնիվ պետք է հնչեցնեմ՝ Հայաստանի ձայնի այս ընտրությունները իմ համար ավելի նշանակալի են, քան քաղաքապետի ընտրությունները: Փորձեմ բացատրել, թե, ինչու: Եվ այսպես սիրված շոուն՝ Հայաստանի ձայնը մոտենում է իր ավարտին, մնացել են հաշված օրեր, երբ երկիրը կընտրի իր Հայաստանի ձայնին: Այս պռոյեկտի հնչեղությունը այնքան մեծ է ամբողջ աշխարհում, որ մեզ համար պետք է առաջնային լինի, թե, ով և ինչպես է ներկայացնելու Հայաստանը միլիարդավոր մարդկանց: Այս շոուի հաղթողին հնարավորություն է ստեղծվում միջազգային արենայում դառնալ մեգաստղ, իսկ մենք գիտենք, թե, ինչ օգուտներ են բերում Հայստանին մեր մեգաստղերը՝օրինակ Շառլը, Սերժ Թանգյան, Շեռ...: Հիմա շատերը այս տողերը կարդալուց կասեն լավ մի քիչ շատ չես կարևորություն տալիս այս պռոյեկտին, բայց նրանք թող հիշեն, որ համաշխարհային հայտնությունը գալիս է միայն այսպիսի ճանապարհներով:

Հիմա փորձեմ բացատրել, թե, ինչու իմ այս ակնարկատիպի հոդվածը սկսեցի, եթե, ՛՛ եզրափակիչը հաղթի Լաուրան, ապա մենք աշխարհին կներկայանանք նոր ֆորմատով: Բանը նրանում է, որ Արտոյի թիմի այս տաղանդաշատ երգչուհին ունի մի ոճ, որը այսօր Հայաստանում չունեն նույնիսկ պրոֆեսիոնալ երգիչները: Նա կարողանում է չափազանց համեստ ֆորմատի մեջ տեղադրել որակ: Մենք բոլորս քաջ տեղյակ ենք, որ շոույում աչքի ընկնելու համար պետք են ՛՛ սպեց. Էֆֆեկտներ, էքստրավագանտ՛՛ կատարում, սակայն այս փոքրիկ երևույթը ապացույցում է, որ առանց այդ էֆֆեկտների հայուհուն հարիր կերպարով կարելի է հաջողության հասնել: Նայեք նույնիսկ բեմի վրա իր ուրախությունը արտահայտելուց նա իրեն պահում է դիվանագետին բնորոշ կեցվածքով՝ զուսպ և արժանապատիվ: Այն, որ այս շոույում հիմա մնացել են տաղանդավոր շնորհալի երիտասարդ կատարողներ դա անմեկնաբանելի է, նրանցից ամեն մեկը հրաշալի է, բայց ինձ համար Լաուրայի կերպարը առաջնային է:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3893 | 6 | 0
Facebook