Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք, որ Դվինի երեկն ու այսօրը .«Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
14:38, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2017 թ.
Գիտե՞ք, որ Դվինի երեկն ու այսօրը .«Հայորդի» ամսաթերթ

Սկիզբը նախորդ համարներում

Հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրեմ Հանքոքը, որը բազում աշխատություններ ունի Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Պերուի և այլ հինավուրց պատմություն ունեցող երկրների մասին, Վազգեն Գևորգյանի (գուսան Համազասպի որդու) հրավերով լինելով Գետազատ գյուղում, հաստատել է, որ հաստ հողաշերտի տակ թաքնվածը դարավոր պատմություն ունեցող բուրգ է, որը, ցավոք, մինչ այժմ չի հետազոտվել և հանրությանը չի ներկայացվել: Հնարավոր է, որ այն պարունակում է բազում գրություններ, որոնք, չի բացառվում, 2000 տարուց էլ ավելի պատմություն ունեն:

Այժմյան Դվինում ապրում է 3250 մարդ` 700-ից ավելի տնտեսությամբ: Նախկինում բնակեցված է եղել Դվին գյուղի վերին հատվածը, հին եկեղեցու՝ Սուրբ Հակոբի շրջակայքը: Այս հատվածում է եղել գյուղի կենտրոնը: Իմ նախնիները բնիկ դվինցիներ են: Պապիկիս պապիկը եղել է մեծ հարստության տեր: Պապիկիս անունը իրականում Վ ահրամ է, բայց հարազատները Մառլեն են կոչել (Մարքս-Էնգելս-Լենին), որպեսզի փափկեցնեն բոլշևիկ ղեկավարների սրտերը (աքսորի այդ ժամանակաշրջանում շատերն են նման խորամանկության դիմել): Մեր տունը կառուցել է պապիկիս հայրը, և այն ավելի քան 100 տարվա պատմություն ունի:

Երկրորդ Հայրենականի տարիներին Դվինում ավելի քան 300 տնտեսություն է եղել: Մարտադաշտ մեկնած 250 դվինցիներից 71-ը զոհվել են, այդ թվում` նաև պապիկիս եղբայրը՝ Գեղամ Ասլանյանը: Արցախյան գոյամարտին գյուղը տվել է 3 զոհ:


    

Անուշիկ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6127 | 0 | 0
Facebook