Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընկերությունն այդպիսին չի լինում

18:35, շաբաթ, 16 մարտի, 2013 թ.
Ընկերությունն այդպիսին չի լինում
     Եվ թող ոչ ոք չփորձի նորից համոզել.որ կա ուղղակի ընկերություն... Սուտ է, սուտ է, սուտ է: Կկրկնեմ թեկուզ հազար անգամ, բայց սուտ է.միշտ էլ մեկը դավաճանումէ, երբ հասկանում է, թե իբր սիրում է: Սիրում է նախկին ընկերոջը, պարզապես լավ զրուցակցին եւ վերջում պահանջում, որ ամեն ինչ նույնը մնա: Ախր անհնար բան է խնդրում դավաճան-ընկերդ.մնալ նույն լավ ընկերը, ինչ առաջ էիր, չնայած ինքը սիրում է: դու հաճախ չես կարողանում մերժել մի քանի տարվա կամ թեկուզ նոր գտած ընկերոջդ ու փորձում ես պահել հավասարակշռությունը սիրո և ընկերության միջև: Հետո գալիս է մյուս փուլը, երբ նա այնքան է դնում քեզ նույն վատ դրության մեջ` իր հավերժ երազկոտ ու սիրող աչքերով նայելով դեմքիդ, որ քեզ էլ մի պահ թվումէ, թե սիրում ես: Հետո երազկոտ աչքերի ազդեցությունն անցնում է, ու դու հասկանում ես, որ ամենևին էլ չես սիրում ու չես կարող լինել ավելին, քան պարզապես լավ զրուցակից կամ ընկեր: Իսկ նա քեզնից նորից իր երազկոտ աչքերով ավելին է խնդրում ու ամեն անգամ նեղանում ու տանջվում, որ դու նույն կերպով չես արձագանքում իր համար այդքան բնական թվացող զգացմունքին: Հնարավոր չէ փաստորեն պարզապես լավ ընկերներ լինեն աղջիկն ու տղան, քանի որ մեկը միշտ էլ առաջինն է լինում, ով դավաճանում է: Չնայած այս ամենին` վերջում միշտ էլ մեղավոր իրեն դավաճանվածն է զգում և ոչ հակառակը: Հետո գալիս է ծեծված մտքերի շարան, որ երևի շատ ես մտերիմ եղել, քան հարկավոր էր, շատ ես վստահել, կամ պարզապես իզուր ես ընդունել քո աշխարհ: Սակայն այս դեպքում էլ հարց է ծագում` էլ ինչ իսկական ընկերություն, եթե նրա համար սահմաններ ես գծում: Ուրեմն ինչ է դուրս գալիս, որ երկուսն էլ մեղավոր են, կամ` ընդհակառակը, ոչ մեկն էլ մեղավոր չէ, որ պարզապես պիտի ասես սերիալային այն ծեծված արտահայտությունը, թե ոչ մեկն էլ մեղավոր չէր, պարզապես այդպես ստացվեց: Պարզապես ու առանց պատճառի ոչինչ չի կատարվում, առանց մեղավորի ու առանց մեղքի էլ երբեք ընկերություն չի քանդվում: Տարբերեք, խնդրում եմ, ընկերությունն ու սերը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4332 | 0 | 0
Facebook