Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրիկ

12:40, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ֆրիկ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ֆրիկի կենսագրությունը անհայտ է: Կյանքի տարիները (XIII — սկիզբ XIV դարեր) սահմանվում է այն բանաստեղծություններով, որոնց տարեթիվը հայտնի է՝ XIII դարի վերջը:

Ենթադրում են, որ Ֆրիկը նրա կեղծանունն է:

Հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։
    
    

ԲԱՆ Ի ՖՐԻԿ ԳՐՔՈՅՆ

(հատված)

Աստուած արդար և յիրաւի,
     Եւ ողորմած յամենայնի.
     Հանդէս ունիմ բան մի վիճի,
     Թէ դու լսես քո ծառայի:
    
     Այս է զարմանք հիանալի,
     Որ կու լինի վերայ երկրի.
     Եւ հիացումն ազգի ազգի,
     զՈր տեսանեմք ի յաշխարհի:
    
     Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին,
     Եւ մէկն Եւայ իւր նմանին.
     Եւ մէկ բարբառ համազգային,
     Մինչև կերեալ պտղոյ ծառին:
    
     Արդ այս բանս է հիանալի,
     Եւ առաւել զարմանալի.
     Թէ մէկ Ադամ և յԵւայէ
     Ո՞րքան ազգեր ծնան յերկրի:
    
     ՈՒրիշ լեզու ամէն մէկի,
     Որ մէկ մէկի ո'չ հաւանի.
     Որ մէկն է Հայ, մէկ Վրացի,
     Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի:
    
     Մէկն է ճհուտ Եբրայեցի,
     Եւ մին Արաբ, Հագարացի,
     Մէկն է Ալան Արևորդի,
     Մինն է Թովիչ և Ափխազի:
    
     Մէկն է Քուրդ Քանանացի,
     Մինն է Թաթար Թորգոմացի,
     Մինն է Մուղալ Խըթայեցի,
     Մինն Ջաղաթայ Սըմըրղընդի:
    
     Մինն Ֆռանգ Լատինացի,
     Մէկն է Վենէտ և Ջենեցի.
     Մէկն Հոռովմ Յունացի,
     Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի:
    
     Մինն Դաղմատ Սպանիացի
     Ծնունդ սըրբոյ աւազանի.
     Հաւատացեալ Հայր և յՈրդի,
     ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին:
    
     Եւ դաւանօղ սրբոյ Կուսին,
     Մարիամու Աստուածածնին,
     Խոստովանող երրեակ և մի,
     Հայր և Որդի և սուրբ Հոգի:
    
     Այլ կամք ի ձեռս անօրինի,
     Որ կու վարեն անգին գերի.
     Որքա՞ն քակեն եկեղեցի,
     Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:
    
     Քանի՞ կանայս առնեն այրի,
     Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.
     Որքա՞ն արիւն հեղան յերկրի,
     Քանի՞ առնեն բան խոտելի:
    
    
    

Աստուած արդար և յիրաւի

Աստուած արդար և յիրաւի,
     Եւ ողորմած յամենայնի.
     Հանդէս ունիմ բան մի վիճի,
     Թէ դու լսես քո ծառայի:
     Այս է զարմանք հիանալի,
     Որ կու լինի վերայ երկրի.
     Եւ հիացումն ազգի ազգիմ
     Զոր տեսանեմք ի յաշխարհի...
     Արդ այս բանս է հիանալի,
     Եւ առաւել զարմանալի,
     Թէ մեկ Ադամ և յԵւայէ,
     Որքա՞ն ազգեր ծնան յերկրի:
    
    
    

Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ

Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ,
     Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ:
     Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ,
     Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ:
     Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ,
     Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ:
     Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ,
     Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ.
     Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ,
     Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ:
     Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ,
     Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ:
     Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ,
     Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ:


    
    
    

Ֆրիկի տաղերը, որոնցից պահպանվել է մոտ հինգ տասնյակ, բաժանվում եներկու խմբի՝ աշխարհիկ և կրոնական–խրատական։ Առաջին խմբի տաղերիցեն բանաստեղծի հռչակավոր «Գանգատը» («Բան ի Ֆրիկ գրքոյն»), ոչ պակասնշանավոր «Ընդդէմ ֆալաքին», «Վասն թալեհի և բրջի», «Վասն ԱրղունՂանին և Բուղային» և մի քանի այլ տաղեր։ Աշխարհիկ տաղերի հիմնականթեմաներից է հայ ժողովրդի ճակատագիրը։ Որպես քաղաքացի-բանաստեղծ, Ֆրիկը ցավով ու սրտի կսկիծով ողբում է նրանց ծանր վիճակը «անօրենների» ձեռքին.
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մզկիթնի.
Որքա՞ն տանջեն զմեզ յաշխարհի,
Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի...

    
Ֆրիկի տաղերի մեջ արձագանք է գտնում ընչազուրկ բնակչության անմխիթար վիճակը թաթարբռնապետների իշխանության տակ.

    
Հիմիկ դըժարեց բաներս,
Որ թաթարն եղաւ թագաւոր,
Զըրկեց զամենայն աշխարհս,
Ու գողերն եդիր մեծավոր։

    
Ֆրիկն իր աշխարհիկ տաղերում տալիս է ճակատագրի քվեով կառուցված բևեռացված աշխարհի պատկերները:

    
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...

    
Անհավասարության հողի վրա երկու ճամբարների են բաժանվում ոչ միայն մարդկանց խմբերը, այլև առանձին մարդը, քանի որ բախտը և թալեհը կիսում են նրան նաև իր ճակատագրի ներսում։
Ֆրիկի կրոնական-խրատական տաղերից են նրա «Բան ոգեշահ», «Բան պիտանի», «Վասն հոգոյն», «Յիշէ զբան Աւետարանիս», «Վասն ողորմութեան», «Ի վերայ մեծատանն և աղքատ Ղազարին», «Այս էհամասփիւռ ծաղիկն» և այլ տաղեր։ Այստեղ Ֆրիկը կրոնական դիտանկյունից քննում է հոգու և մարմնիհակամարտության, իրական և հանդերձյալ աշխարհների, երկնավոր և երկրավոր կյանքի, մահվան ևունայնության, մեղքի և քավության խնդիրները, որտեղ մարդու համար քվեի, բախտի և ճակատագրի աշխարհից վեր խոյանալու հնարավորություն է բացվում ընտրության մեջ: Չէ՞ որ հոգին գերադասելի էմարմնից, հանդերձյալ կյանքը՝ անցավորից: Հարկ է ուրանալ երկրային կյանքը, պահքով, աղոթքով ուարտասուքով ճնշել մարմինը, օգնել կարիքավորին, հետևել ավետարանական խրատներին…

    
Մէկն ի պապանց պարոնորդի,
Մէկն ի հարանց մուրող լինի.
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պղնձի.
Մէկին հազար հատ մարգարտի,
Մէկին ոչ ուլնիկ մի ապիկի...

    
Այս տողերը, թեպետ ընդհանուր շատ բան ունեն ժողովրդական այնպիսի առածների հետ, ինչպիսիք են՝ «Որն ունի Նախչվան, որը չունի չարխի չվան», «Որն ունի Շաքի-Շիրվան, որը չունի խեղդվելու չվան», «Որուն կուտա բերդ ու դիվան, որուն չի տար չարուխին չվանն», «Վուրին՝ ավար, վուրին՝ խավար», «Որին կուտաս սելով փետ, որին չես տա ցախ, Աստված», սակայն Ֆրիկի դեպքում բերվող համեմատություններն անցնում են ներքին դրամատիկ մտորման, քնարականացման ճանապարհ:
Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության չափածո մշակում ևս։ Դանրա «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին» բանաստեղծությունն է։ Սրա մի տարբերակը կաձեռագրերից մեկում և անվանված է «Առակ լաւ և պիտան ի» . այստեղ բանաստեղծը խրատում էմարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից: Ավանդության բովանդակությունը հետևյալնէ։ Երկու ունևոր եղբայրներ են ապրելիս եղել Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզիեղած ունեցվածքը մնա իրեն։ Պատի մեջ շարված աղյուսներից մեկը պատմում է իր գլխով անցածները ևհորդորում է մեծ եղբորը հեռու մնալ եղբայրասպանությունից։ Պարզվում է, որ խոսող աղյուսընախկինում եղել է մի մեծ պարոնի մարմինը, որը զանազան արկածների հանդիպելուց հետո դարձել էաղյուսի ատաղձ։
Ֆրիկը նախընտրություն է տվել հայրեններին (յոթ և ութ վանկանի նույնահանգ, կամ մեջընդմեջնույնահանգ տողերով):
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
17372 | 0 | 0
Facebook