Կնոջ անմոռանալի բույրը (18+)
![]() Երկարատև գործուղման էի մեկնել գավառական մի քաղաք, իջևանելով անշուք հյուրանոցում, որտեղ զուգարանն ընդհանուր էր, որից օգտվելու համար հերթ էր գոյանում լվացվելու, նույնիսկ` միզելու համար: Կից սենյակում բնակվում էր երիտասարդ մի զույգ: Դատելով նրանց գիշերային հառաչանքներից ու տնքոցներից, եզրակացրեցի, որ նրանց մահճակալը տեղադրված է հենց իմ մահճակալի հարևանությամբ և մեզ իրարից բաժանում է միայն 5 սանտիմետրանոց միջնապատը: Նրանց գիշերային սեռական հարաբերությունները, ինձ հնարավորություն չէին տալիս նորմալ քնել: Գրգռված ու գերլարված վիճակս, կնոջ հետ սեռական հարաբերությունների երկարատև բացակայությունը, ավարտվում էին միայն գիշերային ակամա երազախաբություններով: Երազախաբությունն ինձ համար տհաճություն էր պատճառում նրանով, որ հյուրանոցում լոգարան չկար, ստիպված էի շաբաթական մեկ անգամ գնալ քաղաքային միակ բաղնիքը, որը գործում էր միայն շաբաթ և կիրակի օրերին: Շորերս լվանալու հնարավորություն էլ չկար, իսկ ես ունեի ընդամենը երկու սատինե հնամաշ վարտիքներ և առաձգական կտորից կարված լողավարտիք, որոնք լվանալու համար հետս տանում էի բաղնիք, գաղտագողի լվանում, որպեսզի միաժամանակ 30-40 հոգի լողացող տղամարդիկ չնկատեն: Լողավարտիքն էլ հագնում էի միայն գիշերները, մտածելով, որ գոնե մեկը կկեղտոտվի: Վարտիքն էլ ներծծվել էր սերմնահեղուկով և չորանալով փայտացել: Ստիպված ձեռքերով տրորում, փափկացնում էի ու կրկին հագնում: Ճարահատյալ դիմեցի զույգին. -Ողջ գիշեր դուք մահճակալը ճռճռացնելով` տնքում ու հառաչում եք, ինձ զրկելով հանգիստ քնից: Այն դեպքում, երբ ես առավոտյան աշխատանքի պիտի գնամ: Հնարավոր չէ՞ ձեր մահճակալը տեղափոխել սենյակի մյուս պատի տակ, -դժգոհեցի ես: Մահճակալը տեղափոխեցին, գիշերային ձայները քիչ հանդարտվեցին, վերջապես, քնեցի: Հաջորդ երեկոյան, երբ հագուստս հանել, սերմնահեղուկով ներծծված ու չորացած լողավարտիքս, տրորելուց հետո, հագել, անակընկալ դուռս թակեցին: Չհասցրեցի շորերս հագնել և վարտիքով բացեցի դուռը, երբեք չմտածելով, որ դուռ թակողը կարող է լինել հարևան սենյակի կինը` Կատյան: -Զուգընկերս մեկնել է, մենակ եմ: ՈՒզում եմ հատուցել քեզ պատճառած բարոյական վնասի համար և համոզվել, թե դու որքնո՞վ ես տղամարդ, -ասաց նա: -Ես, ես…տղամարդ եմ, բայց… -Ոչ մի բայց, այլապես մահճակալը կրկին կտեղափոխեմ նախկին տեղում: Ասաց և ակընթարթորեն հանեց գիշերային թափանցկ խալաթը: Նրա գեղեցիկ մարմինը, կուրծքը տեսնելիս, աչքերս մթագնեցին: Նման գեղեցկություն միայն թանգարանների նկարներում էի տեսել: Աչքերս ավելի ներքև հառելիս, գլուխս պտտվեց: Անմիջապես փոքրիկ սենյակս, որտեղից մինչ այդ պահը միայն սերմնահեղուկի հոտ էր փչում, լցվեց կնոջ անկրկնելի բույրով: Անդամս անմիջապես լարվեց: Եթե լողավարտիքս թղթից լիներ, հաստատ, կպատռվեր: Բայց Կատյան, ով այդ ընթացքում աչքերը սևեռել էր միայն վարտիքիս փայտացած մասերին, ինձ օգնեց: Ավելի ակտիվ էր` գործողությունների ընթացքն ու գործիքներս անմիջապես իր ձեռքն առավ: Ինձ հրելով ճռճռացող մահճակալին, հանեց վարտիքս, հոտոտելով դեն շպրտեց և հանգիստ նստեց գիրկս: Հեշտասիրությունս սաստկանալով, խառնվեց կնոջ անզուգական բույրին, ես անէացա: Նրան տիրելիս, աշխատում էի ավելի խորն թափանցել նրա հոգու և մարմնի խորքերը և անդադար հեշտանք զգալ: Տպավորությունն այնպիսին էր, թե Կատյան հատուկ սեքսի դասեր էր սերտել և դրա համար էր ստեղծված, քանի որ տիրապետում էր սեքսի բոլոր ձևերին ու մեթոդներին: |