Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ կա հնարավորություն և միջոց

13:06, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
Երբ կա հնարավորություն և միջոց
     Յուրաքանչյուրն ունենում է երազանք: Դրա մեծ ցանկությունից ծնվում է նպատակն ու իրականություն դառնում ճիշտ իրազեկվածության, զենք-գիտելիքի ու աշխատասիրության շնորհիվ: Նպատակին հասնելու ճանապարհին համախոհներ, աջակիցներ ձեռք բերելն ու փորձի փոխանակումը այնուամենայնիվ հեշտացնում են գործը: Հայաստանում Ստարտափ Արմենիա-ն Սևանա լճի ափին իրականացնում է Սևան Ստարտափ Սամմիթ ոչ ֆորմալ վրանային ճամբարը: Այդ ընթացքում հաճելի և ինտելեկտուալ միջավայրում բիզնեսի նոր գիտելիքներներ ստանում, փորձի փոխանակման և ծրագրերի ներկայացման շնորհիվ ձեռք բերում համախոհներ և ներդնողներ: Ծրագրի մեջ ընդգրկվում են կամավորներ, ովքեր աջակցում են ճամբարի կազմակերպմանը և իհարկե լավ ժամանակ անցկացնում ճամբարում, լուսանկարիչներ և լրագրողներ, ովքեր հնարավորություն են ստանում ներսից լուսաբանել ճամբարում տեղի ունեցող իրադարձությունները և ընդգրկվել ճամբարի մասնակիցների շարքում: Օրը սկսվում է առավոտյան նախավարժանքով, բիզնեսի և ստարտափների մասին մի շարք workshop-եր, Սևանա լճի ափին տեղի ունեցող մի շարք ժամանցային ծրագրեր, campfire talk-եր, որոնց ժամանակ հայտնի գործիչները փոխանակվում իրենց փորձով, պատասխանում ստարտափների ու մյուս մասնակիցների հարցերին և ուղղություն տալիս նրանց: 7 -օրյա ճամբարը նոր դռներ է բացում մասնակիցների առաջ` հնարավորություն ընձեռելով նրանց շփվել 1000 և ավելի մարդկանց հետ, ֆինանսական աջակցություն ստանալ` ստարտափ ծրագրերի իրականացման համար: Սա նոր և կարևորագույն հարթակ է Հայաստանում, որի գերնպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև սեփական ուժերի գնահատումը: 2017 թվականի հուլիսի 24-ին մեկնարկել է ճամբարը: Այս տարի Սևան Ստարտափ Սամմիթի գործընկերը հանդիսանում է Եվրոպական Միության կողմից կազմակերպվող SMEDA ծրագիրը: Մրցանակային ֆոնդը այս տարի 40000 դոլար է, սակայն այլ ներդնողների և հովանավորների շնորհիվ այ¡ն հասել է 200000 դոլարի: Ինչպես անցած տարի, այս տարի էլ այն իրականացվում է Սևանա լճի ափին` վրանային ձևաչափով` 20 ջոկատների կազմակերպմամբ: Մինչ ճամբարը բոլոր մասնակիցները անցել են հայտագրման և հարցազրույցի փուլեր: Ճամբարի ընթացքում կազմակերպվում են մի շարք մրցույթներ, Seed Bitch (ստարտափ ծրագրերի ներկայացում 2 րոպեանոց pitch- ով և 4 րոպեանոց Q &A -ով), Big Battle (ստարտափերը ներկայացնում են իրենց խնդիրը, թե ովքեր կարող են իրենց խնդրին բախվել և ինչպիսի լուծում են տալիս իրենք այդ խնդրին, 3 րոպեանոց Pitch, 4 րոպեանոց Q&A) , Yell Extreme Battle (տուրիզմի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Art Lunch Battle (առողջության և սննդի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար, Janfida Battle (պայքար գյուղատնտեսության հետ կապված ստարտափերի մեջ) և Science Battle (պայքար գիտության ասպարեզի ստարտափերի միջև): Հետևյալ Battle-ներից բացի կան հատուկ մրցանակներ լավագույն լուսանկարի, լրագրողական նյութի համար: Թրեյնինգներն ու campfire talk-երը հնարավորություն են տալիս մասնակիցներին ուսումնասիրել տարբեր խնդիրներ հասկանալ, թե ովքեր են բախվում այդ խնդիրներին և ինչպես կարելի է շահավետ, հարմար և ժամանակակից լուծում տալ դրան: Հավաքի եզրափակիչ օրի կազմակերպվում է խնջույք լճի ափին, և մասնակիցները տոնում են իրենց հաջողությունները և հաղթանակները: Սամմիթի կազմակերպչական խումբը փորձում է առավելագույնս մոտիվացիա հաղորդել յուրաքանչյուր մասնակցին` նրանց լիովին ընդգրկելով ծրագրի մեջ, ապահովելով ժամանցն, անվտանգությունն ու հարմարավետությունը, տալով բիզնես ոլորտի գիտելիքներ: Սևան Ստարտափ Սամմիթ-ը կարող է լավագույն հարթակ դառնալ պատանիների, երիտասարդների համար` հասնելու այն նպատակին, որը գուցե մի ժամանակ անհասանելի երազանք է եղել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5655 | 0 | 0
Facebook