Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ ՆՈՐԻՑ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ

20:55, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ ՆՈՐԻՑ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ
    

ժամկետային զինծառայող՝ Անդրանիկ Զոհրաբյանը, ով ծառայում էր Մարտակերտում, 116 դիրքը պաշտպանելիս, իր հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի և զինակից ընկերների՝ Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ, քաջաբար մարտնչելով, նահատակվել էին հանուն հայրենիքի և ՀԱՅՈՑ հողը գրկել, ընտրելով հավերժության ճամփան:
     Զոհրաբյանների ընտանիքում 13.07.2017 թվականը գրանցվեց կրաևոր իրադարձությամբ՝ այն զորամասում, որտեղ իր ծառայությունն էր անցկացնում Անդրանիկ Զոհրաբյանը, նույն զորամասի սպա՝ Եղիշե Մուսինյանը իր հոգում ցանկություն էր փայփայել, հավերժացնել իր հերոսին:
     Եվ այս նշված տարեթվին Եղիշե և Մարինե Մուսինյանները ունեցել են որդի ու ի հիշատակ իր զինվորի անվանակոչել են Անդրանիկ Եղիշեի Մուսինյան: Տաս օր անց արդեն նրանք Արցախից եկել էին Հայաստան, հյուրընկալվել հերոսի տանը, հերոսի անունը կրող իրենց որդուն առաջին այցելությունն էին պատիվ համարել հերոսի շիրմաքարին:
     ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ և ՏԻԿԻՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆԵՐԻՆ:

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում: Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում: Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ: Մարզվում էր Երևանում: Ուներ երկու քույր: Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության: Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Հուլիսի 16-ին զորացրվելու էր:

Հուշաղբյուր Վեդու մշակույթի տան առջև՝ նվիրված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին
     Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝
     «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
     ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5120 | 0 | 0
Facebook