Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ գույներ ընտրել 2013-ի համար

Diana Khazaryan
Հեղինակ`
Diana Khazaryan
19:34, չորեքշաբթի, 13 մարտի, 2013 թ.
Ի՞նչ գույներ ընտրել 2013-ի համար

2012-ի վառ գույները կարծես այս տարի այդքան էլ նորածև չեն լինի.Այս տարի ավելի ակտուալ են մուգ գույները, այդպես են վկայում ոճաբանների ցուցադրությունները, բայց վառ գուներն էլ չեն պակասի մեր պահարաններից:

Pantone գույնի համալսարանը վերջերս ներկայացրեց 2013 թվականի ամենանորաոճ գույների ցուցակը: 2013 թվականին նորաձև են լինելու հետևյալ գույները- Նարնջագույն, Կապույտ Վարդագույն-մանուշակագույն Շագանակագույն Կարմիր-Մոխրագույն Դեղին:

2013 թվականի գլխավոր գույնը ճանաչվել է զմրուխտե կանաչը. ըստ փորձագետների կանաչ գույնը բնության մեջ համարվում է ամենատարածված գույնը և այս գույնը մարդու աչքը նկատում է բոլոր գույներից ամենաշատը: Վառ և բոլորի կողմից սիրված կանաչ գույնը հեշտ օգտագործվող է նորաձևության, ինչպես նաև ինտերյերի մեջ: Շատ հայտնի բրենդներ, այդ թվում Chanel-ը, Roberto Cavalli-ն, Jonathan Sanders-ը և Kenzo –ն մեկ անգամ չէ, որ իրենց աշխատանքներում ներկայացրել են զմրուխտե երանգները:


    

Գարուն-ամառ հավաքածուն շատ բազմազան է: Այն տարբերվում է ուղիղ գծերով, պարզ, էլեգանտ կտրվածքներով և վառ գույներով: Կարգախոսը հետևյալն է` ռոմանտիկ սեքսուալություն:


     Ստորև ներկայացնում ենք առաջարկներ, որոնք ավելի կընդգծեն կնոջ գեղեցկությունը:
    

1.Տղամարդկային կոպտություն կնոջ հագուսի մեջ:

2.Պայուսակ ընտրելիս ուշադրություն դարձրեք «Հսկա» Պայուսակներին:

3.Գույների հեղափողություն- ուշադրություն դարձրեք

Կապույտ դարչնագույն, դեղին, կարմիր, մուգ վարդագույն. Ընտրեք այս գույների հագուստներ:

Եղունգների գույնը և շպարը-Այս տարի նորաձև է եղուգները մեկ գույնով ներկելը:

Ակսեսուարների գույնը- պասիվ գույնով ակսեսուարները ավելի շատ կընդգծեն և յուրօրինակություն կհաղորդեն ձեր ոճը;


    

Ի°նչ ազդեցություն կարող են ունենալ գույները

Շատերն են ասում, որ այս գույնը կամ ազդում կամ էլ հանգստացնում է նյարդերս. Մեր բնակարանները վերանորոգելիս ջանք չենք խնայում ընտրել գույներ, որոնք չեն ճնշի և չեն ազդի մեզ վրա: Ձեզ ենք ներկայացնում գույներ, որոնք կարող են ազդել մեզ վրա.

Երկնագույնը, կապույտը շատ լավ են ազդում մեր առողջության վրա և դա է պատճառը, որ հիվանդանոցներում դրանք ավելի կիրառական գույներ են։


    

Կանաչը հանգստացնում է ջղերը և դրա համար էլ կանաչազարդ պատերի ներսում գտնվող մարդն ավելի մեղմ է ու զվարթ։ Խաղասեղանները կանաչ կտորով են պատում, որպեսզի խաղացողները պահեն իրենց սառնասրտությունը։ Դիվանագիտական բոլոր խորհրդաժողովները նույնպես գումարվում են կանաչ սեղանների շուրջ։


    

Դեղին գույնն էլ հարմար է երազատեսների և լռակյացների համար, որտեղ հավասարակշռված վիճակ է անհրաժեշտ։


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11397 | 0 | 0
Facebook