Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ե. Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառում Նոր Նորքի երժ. դպրոցում

11:15, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Ե. Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառում Նոր Նորքի երժ. դպրոցում
     Ե. Չարենցի 120-ամյակի կապակցությամբ Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել է հոբելյանական միջոցառում: Դպրոցի նկարչության բաժնի սաները գույների ուշագրավ համադրությամբ իրենց մտքի լուսավոր թռիչքով վերակերտել են Չարենցի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրել է մեծն գրողի մի բանաստեղծություն` ամբողջացնելով այն իր մտքի ու երևակայության ներդաշնակության արդյունքում ծնունդ առած նկարով: Միջոցառմանը մասնակցել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները: ԱՆդրադառնալով միջոցառման յուրօինակությանը` հյուրերը բարձր են գնահատել հայ մեծանուն գրողին նվիրված միջոցառման դերը, ընդգծելով, որ Չարենցը 20-րդ դարի այն հանճարեղ ներկայացուցիչն է, ում ստեղծագործությունները հայեցի դաստիարակությամբ սերունդներ են կրթելու դեռ բազում դարեր: Եվ ինչպես նշանավոր գրող Վահրամ Փափազյանն է բնորոշել. Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։
     Նկարները՝ այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3209 | 0 | 0
Facebook