Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի և Հաղթանակի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց «Հաղթանակի աղոթք»: Ավանդական դարձած այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների անդամներն են:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդները, զինվորներն ու ռազմական բուհերում սովորող կուրսանտներն աղոթք վերառաքեցին առ Աստված՝ գոհություն հայտնելով Ամենազոր Տիրոջը մեր ազգին պարգևած հաղթանակների համար և հայցեցին խաղաղություն մեր Հայրենիքի համար: Մասնակցում էին Հրթիռահրետանային N զորամասի զինվորները՝ գնդերեց Տ. Զաքարիա քահանա Անանյանի գլխավորությամբ:
Արարողության ավարտին երիտասարդաց միությունների անդամներն ու զինվորները հոգևորականների հետ աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts