Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բակային ճամբար 2017» ծրագիրը Նոր Նորքում

12:58, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
«Բակային ճամբար 2017» ծրագիրը Նոր Նորքում
     Երևանում իրենց ամառային հանգիստն անցկացնող հազարավոր երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի ևս բոլոր վարչական շրջաններում իրականացվում է «Բակային ճամբար» ծրագիրը: Նոր Նորքում նախապես մշակված օրակարգի համաձայն վարչական շրջանի տարբեր հասցեներում ճամբարային առօրյան աշխույժ ընթացքի մեջ է՝ հստակեցված մանկավարժական կազմով, տարաբնույթ ուսումնամարզական և կրթամշակութային ծրագրերով: Ճամբարականների օրն առավել բովանդակալից և հետաքրքիր դարձնելու նպատակով երեխաներին ամենօրյա սննդի հետ մեկտեղ բաժանվել են խաղեր և գրենական պիտույքներ: Յուրաքանչյուր ջոկատ թեմատիկ հետաքրքիր լուծումներով ձևավորել է իրեն հատկացված տարածքը, որոշել անուն և նշանաբան: Ամառային ճամբարն առավել հիշարժան դարձնելու նպատակով կազմակերպվում են նաև ժամանցային միջոցառումներ՝ մշակութային հագեցած մթնոլորտով, մանկական շոու-ծրագրերով: «Բակային ճամբար» ծրագրի ընթացքն ու միջոցառումները գտնվում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների անմիջական հսկողության ներքո: «Բակային ճամբար» ծրագիրը նորնորքեցի հարյուրավոր փոքրիկներին ամառային հաճելի հանգիստ անցկացնելու և ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս՝ վերածվելով հաճելի հուշերով ու անմոռաց ակնթարթներով լեցուն գեղեցիկ հիշողության:
     Նկարները` այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6049 | 0 | 0
Facebook