Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքային տրանսպորտն իր անհարմարություններով

ARUSYAK GHEVONDYAN
Հեղինակ`
ARUSYAK GHEVONDYAN
20:55, երեքշաբթի, 12 մարտի, 2013 թ.
Քաղաքային տրանսպորտն իր անհարմարություններով

«Երրորդ հազարամյակում բոլոր ազգերի խնդիրն է դառնալու այնպիսի հասարակության ստեղծումը, որտեղ պաշտպանվում են հաշմանդամների իրավունքները` նրանց ընձեռելով հասարակական կյանքին համակողմանի և լիիրավ մասնակցության լայն հնարավորություններ» .-ասված է 1999 թ-ի սեպտեմբերի «Երրորդ հազարամյակի վերականգնողական խարտիայում»:
     Ցանկացած երկրի յուրաքանչյուր ազատ քաղաքացի ունի ազատ տեղաշարժման իրավունք: Անվերջ ասվում է այն մասին, որ հաշմանդամները հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար են, այլ կերպ ասած, համարվում են հասարակության լիիրավ անդամներ: Սակայն հաճախ անտեսվում են նրանց իրավունքները` ելնելով ինչ-ինչ պատճառներից` նախ և առաջ բավական ֆիննանսական միջոց չլինելու պատճառով: Բայց որքան պետք է շարունինակվի այս իրավիճակը:
     Անշուշտ, համաձայն ենք այն փաստի հետ, որ հաշմանդամը հասարակության լիիրավ անդամ է, բայց մեր սիրելի մայրաքաղաքում և տարածաշրջաններում բնակվող հաշմանդամների հիմնախնդիրներից է նաև քաղաքային տրանսպորտի, ավելի ճիշտ, ավտոբուս կոչվող փոխադրամիջոցից օգտվելու հարցը: Քանզի այսօր մեր քաղաքի ավտոբուսները, նաև տրոլեյբուսները չունեն այն հարմարանքը, որը կոչվում է թեքահարթակ, և որի առկայությունը թույլ կտար նաև անվասայլակով տեղաշարժվող մարդկանց օգտվել վերոնշված փոխադրամիջոցներից:
     Խնդիր, որը պետք չէ լուծված համարել թեքահարթակ ունեցող մեկ տրոլեյբուսով (թիվ 2):
     Ի դեպ, նշեմ, որ Երևանում ես ինքս ականատես եմ եղել, թե անվասայլակով հաշմանդամը, ինչպես է փորձում ավտոբուս կանգնեցնել, բայց վարորդները չէին կանգնում այն պարզ պատճառով, որ իրենց փոխադրամիջոցն ապահովված չէ անվասայլակին անհրաժեշտ թեքահարթակով:
     Ի վերջո, քաղաքի կենտրոնում լուսաֆորների կողքին փակցված հաշմանդամային սայլակի նշանը հիշեցնում է այն մասին, որ մեր քաղաքի կենտրոնական փողոցներում կարող ենք տեսնել անվասայլակով տեղաշարժվող մարդկանց:
     Իսկ երբ բարձրանում ենք ավտուբուսներ որոշ նստատեղերի վերևում տեսնում ենք նկար կամ գրություն, որոնցից ամնիջապես հասկանում ենք, որ այդ նստատեղերը նախատեսված են հաշմանդամների համար: Սակայն այն հաշմանդամները, որոնք ճակատագրի բերումով գամված են անվասայլակին ընդհանրապես չեն կարողանում օգտվել վերոհիշյալ փոխադրամիջոցներից:
     Այս ամենը փաստում է այն մասին, որ յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի հնարավորինս նորմալ տրանսպորտային պայմաններ ապահովել իր երկրի այն քաղաքացիների համար, որոնք ունեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, որպեսզի նրանք չմնան միայն տաքսիների հույսին, այլ անհրաժեշտության դեպքում նաև համարձակ կերպով օգտվեն ավտոբուսներից: Հետևաբար հաջորդ քայլը պետք է լիներ այն, ինչ նշված է 14.04.1993թ.-ին ընդունված Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների Սոցիալական Պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության Օրենքի V գլխի 23 հոդվածում:
     Ըստ որի տրանսպորտի, կապի և տեղեկատվության միջոցները և ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների բավարարմանը:
     Բայց ինչպես երևում է վերոնշված տրանսպորտային միջոցները դեռ լիարժեք հարմարեցված չեն, տվյալ դեպքերում անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար: Անվասայլով մարդկանց հարազատները, ընկերները միշտ էլ պատրաստակամ են ավտոմեքենայով նրանց տանել իրենց ուզած վայրը: Զբաղված լինելու դեքպում էլ ապահովոմ են տաքսիով գնալու և վերադառնալու գումարով: Բայց տվյալ հաշմանդամները, լինելով չափահաս և գիտակից անձիք, չեն ցանկանում չարաշահել ընկերների, ինչու չէ նաև մոտիկ հարազատի բարյացակամ վերաբեմունքը:
     Այդ է պատճառը, որ նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ քաղաքային տրանսպորտը հասանելի կլինի նաև իրենց: Չէ որ անվասայլակի մեջ հայտնված մարդիկ ևս ցանկություն ունեն զբոսնելու քաղաքով և առանց որևէ մեկի օգնության այցելելու ցանկացած վայր, օրինակ մշակույթային օջախներ:
     Կարծում եմ, նյությից պարզ դարձավ, որ քաղաքում դեռ շատ կան անվասայլակով տեղաշարժվող, մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգտվել ավտոբուսներից, բայց չունեն հնարավորություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4321 | 0 | 0
Facebook