Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ես սիրում եմ Տավուշը, իսկ դո՞ւ

00:36, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
Ես սիրում եմ Տավուշը, իսկ դո՞ւ

ՀՀ դարպասներիդ մեկը` Տավուշը, օրեցօր զարգանում է: Տավուշցիները մեծ ոգևորությամբ նշում են, որ վերջերս մարզում հաճախ են նկատում զբոսաշրջիկների տարբեր խմբեր և, իրոք, հատկապես վերջին շրջանում մշակութային արժեքները բացահայտելու, չքնաղ բնությունը տեսնելու և զգալու համար ոչ միայն ՀՀ-ից այլև արտերկրից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Տավուշ:

Տավուշը գրկաբաց դիմավորում է բոլորին և անհամբեր սպասում յուրաքանչյուրին:

Տեղացիները քաջ գիտակցում են, որ անկրկնելի բնությունը ու հարուստ մշակույթը պետք է նաև կապել առաջադրվող ժամանակակից պայմանների հետ, իրագործել նաև նորարարական և հետաքրքրաշարժ գաղափարները` զբոսաշրջիկներին դեպի Տավուշ ուղղորդելու համար:

«Ես սիրում եմ Տավուշը, իսկ դո՞ւ» հարցադրումը, որը, միանշանակ, ունի «Այո» պատասխանը, ինչպես տեղացիներն են կես կատակ, կես լուրջ նշում, ապացույցներ է պահանջում: Այսինքն, պետք է, անպայման, այցելել Տավուշ, նկարվել «Ես սիրում եմ Տավուշ» -ի հետ ու այդժամ վստահ ասել, «Իմ պատասխանն է` Այո, ես սիրում եմ Տավուշը:

Զրուցեցինք I LOVE TAVUSH –ը տեղադրելու մտահաղացման հեղինակ և իրագործող Հայկ Ղուկասյանի հետ: Նա ասում է . «Մտահաղացումը ինձ մոտ առաջացել է մի քանի օր առաջ: Շատ արագ էլ կազմակերպել ենք, ամեն ինչ հաշվարկել, իրականացրել:

Ցանկանում ենք, որ Տավուշը լինի ավելի ճանաչելի, շատ բան կա անելու, որոշ բաներ կան փոխելու` մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը, պետք է Տավուշը զբոսաշրջության կենտրոն դարձնել և զարգացնել

։Նաև աշխատանքներ պետք է տարվեն կրթության և տնտեսության զարգացման ոլորտում։Այդ պատճառով էլ ընկերոջս հետ միասին` Ղուկասյան և Սահակյան եղբայրներով, փորձում ենք այդ ամենը իրականացնել, Տավուշի սահմնամերձ շրջանների կենտրոնում կառուցում ենք նմանը չունեցող մարզամշակութային կենտրոն, որն անվանելու ենք «Վարդանանց ասպտներ» ։Կենտրոնում լինելու է ամեն ինչ` ԹՈՒՄՈ կենտրոն, լողավազան, սպորտային հրապարակներ` մի շարք մարզաձևերով, որտեղ աշխատելու ենք հիմնականում կրթական ծրագրերի վրա։

Մեր նպատակը մեկն է . տեսնել սահմանը ամուր, կրթված, բարոյապես ուժեղ սերունդ, որը վաղվա մեր ապագան է լինելու ։Մենք անելու ենք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ` սահմանին ապրող բնակչի համար ։Սահմանը դա մեր բոլորի վերարկուն է .այն պետք է լինի ամուր: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ` անգամ չնչին լուման ներդնել այս հայրենանվեր և կարևոր գործին:


    

Հ.Գ. Դու դեռ չե՞ս նկարվել «I LOVE TAVUSH» –ի հետ: Միացիր #Tavush_Challenge –ին նկարվիր «I LOVE TAVUSH» –ի հետ և մարտահրավեր նետիր քո ամենահամարձակ ընկերներին, որպեսզի նրանք ևս այցելեն Տավուշ և անհամացնեն պահը «I LOVE TAVUSH» –ի հետ:
    
    

Հոդվածի հեղինակ` Էմմա Քոսակյան

Լուսանկարի հեղինակ Հայկ Ղարաբաղցյան:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
5635 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ