Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեխաները երեխաների համար

18:02, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
Երեխաները երեխաների համար
     Հուլիսի 1-ին Երևանի Բուսաբանական այգում տեղի ունեցավ

Yerevan Kids Run առաջին մանկական մարաթոնը։ Այն կազմակերպվեց "Հայ մայրեր" բարեգործական ՀԿ-ի և Երևանի Քաղաքապետարանի կողմից։
     Միջոցառմանը մասնակցեցին 3-14 տարեկան երեխաներ, որոնք անցան 1 կմ վազքուղին։ Այն երեխաները, որոնք որևէ խնդիրներ ունեցան այդ հեռավորությունը անցնելու համար, ուղեկցվեցին Armenian Charity Runners Team վազորդների կողմից։
     Մասնակցության գինը՝ 3000 դրամ էր։ Ողջ հավաքված գումարը անցավ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների կյանքը լավացնելու ծրագրերին։
     Այսպիսով երեխաները 1 կմ անցան, որպեսզի երկարացնեն ուրիշ երեխաների կյանքը և կերտեն պայծառ ապագա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2864 | 0 | 0
Facebook