Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե առհասարակ ստաժ չունեք, որքա՞ն գումար կստանաք պետությունից. Կարևոր է իմանալ

16:13, կիրակի, 02 հուլիսի, 2017 թ.
Եթե առհասարակ ստաժ չունեք, որքա՞ն գումար կստանաք պետությունից. Կարևոր է իմանալ
     Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կեսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։
    
     Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր: Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ:
    
     Dialogue.am-ը Սոցիալական իրավունք շարքի հերթական հրապարակմամբ այս անգամ անդարադառնում է ծերության նպաստի տրամադրման կարգին ու չափին:
    
     Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտ, որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:
    
     ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը միայն 2016-ին կազմել է 3 973 նպաստառու:
    
     Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել
    
     Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։
    
     Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12564 | 0 | 0
Facebook