Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարգիս Աղաջանյան. « Այն մեթոդները, որոնք օգտագործում են հայ քաղաքական գործիչներն իրենց նպատակներին հասնելու համար՝ ժամանակակից աշխարհում անընդունելի է» ...

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
21:37, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Սարգիս Աղաջանյան. « Այն մեթոդները, որոնք օգտագործում են հայ քաղաքական գործիչներն իրենց նպատակներին հասնելու համար՝ ժամանակակից աշխարհում անընդունելի է» ...

Ապրել օտարության մեջ ու կարողանալ մնալ ՀԱՅԵՐԵՆ - ով ՀԱՅ՝ թերևս բարդ, բայց և բոլոր արվեստներից ամենագերադասելի ԱՐՎԵՍՏ - ն է - (© Արսի Մանուկյան) .


     Սարգիս Աղաջանյան՝ հեռատես ու նպատակասլաց, սակայն համառ այս հայ երիտասարդը, ով ոտք է դրել ռուսաստանյան քաղաքականություն՝ շարունակում է իր մեջ պահպանել հայկական անկոտրում ոգին.
     Սարգիսի ակտիվ քայլերը դեպի ռուսաստանյան քաղաքականություն՝ չնկատել հնարավոր չէր, ուստի փորձեցի այս անգամ զրուցել Եկատերինբուրգի Հայկական Համայնքի երիտասարդ ներկայացուցչի հետ.
     Նշեմ, որ հանդիպումը տեղի ունեցավ Եկատերինբուրգի ''Дом народов Урала'' կենտրոնում, որտեղ էլ յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 19: 00 - ին, Հայ Երիտասարդական Կազմակերպությունը պարտադիր անցկացնում է ժողովներ, ինչպես նաև հանդիպում - քննարկումներ.


     - Բա՛րև Ձեզ, Սարգիս.
     Նախ շնորհակալ եմ հանիպումը չմերժելու համար և խնդրում եմ մի փոքր ներկայացրեք ինքներդ Ձեզ.


     - Բա՛րև Ձեզ.
     Ես ևս շնորհակալ եմ այս հանդիպման համար.
     Ես Սարգիսն եմ Աղաջանյան, ծնվել եմ ՀՀ - ում՝ ք. Վանաձորում. 1994 թ - ից ընտանիքիս հետ տեղափոխվել եմ ՌԴ՝ Եկատերինբուրգ քաղաք և մինչ օրս բնակվում եմ այստեղ. Սովորել և բարձրագույն կրթություն ստացել եմ Եկատերինբուրգում, մասնագիտությամբ՝ ճարտարապետ եմ, իսկ 2013 թ. առաջին քայլերս եմ արել դեպի քաղաքականություն.


     - Քանի - որ խոսեցիք քաղաքականությունից, ապա ինչպիսի՞ն էին Ձեր առաջին քայլերը դեպի քաղաքականություն. Խոսեք նպատակների ու Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական դաշտերի տարբերության մասին.
    
    

- 2013 թ. Սվերդլովսկի երիտասարդական պառլամենտում ընտրվել եմ պատգամավոր՝ աշխատել երկու տարի, իսկ 2014 թ. դարձել եմ ''Единая Россия'' կուսակցության անդամ. Կուսակցության կողմից մասնակցել եմ քաղաքական բանավեճի՝ Եկատերինբուրգի քաղաքային խորհուրդ ընդունվելու համար, իսկ շինարարական կազմակերպության ղեկավար լինելու ժամանակ էլ մասնակցել եմ կուսակցության կողմից կազմակերպված ''Детские сады детям'' ծրագրին և մինչ օրս էլ ծավալում եմ կուսակցական և քաղաքական գործնեություն.
     Նպատակս է ծառայել ժողովրդին, հասարակությանը՝ չմոռանալով իմ արմատներն ու, թե որտեղից եմ ես.
     Լինելով ռուսաստանյան քաղաքականության մեջ՝ չե՛մ կարող ասել, թե ինչպիսին է քաղաքականությունը Հայաստանում, իսկ կա՞ արդյոք ՀՀ-ում քաղաքականություն, թե՞ ոչ՝ մտածում եմ, որ որոշակիորեն կա, սակայն շատ բան կփոխեի հենց հայաստանյան քաղաքականության մեջ. Գիտե՞ք, գլխավոր խնդիրը հայաստանյան քաղաքականության մեջ հենց քաղաքկան համակարգի թույլ կառուցվածքն է.
     Իսկ ընդհանրապես, այն մեթոդները, որոնք օգտագործում են հայ քաղաքական գործիչներն իրենց նպատակներին հասնելու համար՝ ժամանակակից աշխարհում անընդունելի է. Ճիշտ է, հեղափոխությունների և ռադիկալ քայլերի կողմնակից չեմ, սակայն հայ երիտասարդներին, որոնք երկրի ապագան են՝ ցանկանում եմ ասել, որ չվախենան արտահայտել իրենց մտքերն ու կարծիքները, չվախենան ներկայացնել իրենց ծրագրերն ու վստահորեն քայլեր անել դեպի մեծ քաղաքականություն՝ սեփական գափարներն ու ծրագրերն իրականացնելու համար՝ հանու՛ն սեփական ժողովրդի, հանու՛ն երկրի կայունության.
    
     - Որպես հայ երիտասարդ և Հայ Երիտասարդական Կազմակերպության անդամ՝ փոքր - ինչ խոսեք կազմակերպության մասին.


    

- Եկատերինբուրգում գործող Հայ Երիտասարդական Կազմակերպության ստրուկտուրան հետևյալն է՝ գործում են մոտ 5 - 6 կառույցներ, սպորտային, մշակութային, արվեստ, ժամանց և այլն, որոնք էլ ունեն իրենց ղեկավարներն ու անդամները, սակայն յուրաքանչյուր գործնեություն ծավալվում է Հայակական Համայնքի ղեկավար՝ Մասիս Նազարյանի գլխավորությամբ ու նրա խորհուրդներով.
     Կազմակերպությունը տեղծվել է 2008 թ. և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել կազմակերպության առաջին ժողովը. Եկատերինբուրգ քաղաքի Դեկաբրիստով 88 հացեում գործող Հայկական կիրակնօրյա դպրոցում հավաքվեցին ոչ անտարբեր հայ այն երիտասարդները, որոնց իսկապես հետաքրքրում էր կազմակերպությունը, կազմակերպության կողմից ծավալվող գործնեությունը, հետագա անելիքները և հատկապես այն, թե ով է լինելու այդ կազմակերպության նեխագահը.
     Որքան հիշում եմ երեք թեկնածուներ էին և ամեն մի թեկնածու ներկայացրեց իր ծրագիրն ու ծրագիրն իրականացնելու տարբերակները, սակայն նախագահ ընտրվեց Սամվել Պապոյանը՝ ակտիվ մի երիտասարդ, ով այժմ դասախոսում է բժշկական համալսարանում. Հետագայում ինչ - ինչ պատճառներով Սամվելը դադարեց ղեկավարել. Այսօր կազմակերպությունը դեռ չի ընտրել իր ղեկավարին. Չեմ ուզում ասել ԼԻԴԵՐ բառը, քանի - որ մեր մեջ լիդերներ շատ կան, սակայն կազմակերպությանն անհրաժեշտ է հեռատես, նպատակասլաց ու պատասխանատվության մեծ զգացում ունեցող ղեկավար.
    
    

- Իսկ ինչպիսի՞ն է այսօր Սվերդլովսկի մարզում ապրող հայ երիտասարդը Սարգիս Ազաջանյանի աչքերով.
    
    

- Ինձ համար շատ կարևոր է միմյանց հանդեպ փոխվստահությունն ու հարգանքը.
     Եթե որևէ մեկի հանդեպ չկա՛ վստահություն, չկա՛ հարգանք՝ իմաստ չեմ տեսնում շփվելու. Փառք Աստծո մեր կողքին կա այն մարդը, ում հաջողվեց համախմբել հայ երիտասարդներին մեկ գաղափարի՝ ՕՏԱՐՈւԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅ ՄՆԱԼու գաղափարի շուրջ. Իսկ մենք պարտավորենք միասնականորեն լիենլ ու մնալ համախմբված.
     Անկեղծ կլինեմ, իսկապես կան խելացի գրագետ երիտասարդներ, սակայն քիչ են նրանք, որվքեր գործին մոտենում են մեծ պատասխանատվությամբ.
     Օրինակ, շատերն են առաջարկում ծրագրեր, նոր գաղափարներ, բայց ցավոք չե՛ն կարողանում առաջարկել դրանք իրագործելու կոնկրետ քայլեր ու մեթոդներ, կյանքի կոչելու գլխավոր ու կարևոր ուղիներ. Չնայած տեղի են ունենում քննարկումներ, կարծիքների փոխանակում, ինչպես նաև քննադատություներ, սակայն կան երիտասարդներ, ովքեր իսկապես չեն ընդունում որևէ՛ քննադատություն, իսկ դա կարծում եմ կյանքի փորձի բացակայության արդյունք է.
     Ժամանակի խնդիր է.
    
    

- Իսկ ո՞վ է քեզ համար այս պահին սահմանը պահող - պաշտպանող ՀԱՅ ԶԻՆՎՈՐը.
    
    

- Հայաստան Աշխարհի ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԴԵՄՔը (փոքր - ինչ լռելուց հետո հուզված պատասխանեց) .
     Մենք միշտ պատերազմ ենք գնացել ազգային երգ ու պարով ու հաղթել ենք հայկական ոգին մեր մեջ անկոտրում պահելով. Սահմանին կանգնած ՀԱՅ ԶԻՆՎՈՐ՝ ես ողջունում եմ ՔԵԶ ու, եթե ԴՈւ հիմա ինձ լսում ես՝ իմացի՛ր, որ ԴՈւ ՄԵՆԱԿ ՉԵ՛Ս, ԿՈՂՔԻԴ ԵՆՔ ՄԻ՛ՇՏ (լռեց, հետո հավելեց՝ իսկ սրանք լոկ բառեր չեն) ...
    
    
     Արուսյակ (Արսի) Մանուկյան՝ Եկատերինբուրգ

Աղբյուրը` Արսի Մանուկյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15604 | 0 | 0
Facebook