Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ՝ՎԱՐԴԱՆ ՂՐՄԱՋՅԱՆ, ԱՐՄԱՆ ԳԱԶԱՐՅԱՆ, ՈՐ ԳՆԱՑԻՆ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

01:33, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ՝ՎԱՐԴԱՆ ՂՐՄԱՋՅԱՆ, ԱՐՄԱՆ ԳԱԶԱՐՅԱՆ, ՈՐ ԳՆԱՑԻՆ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
    

Ամեն կիրակի լինում ենք հավերժություն դարձած հերոսների տներում: 07.05.2017 եղանք հերոս՝ ՎԱՐԴԱՆ ՂՐՄԱՋՅԱՆԵՆՑ տանը:
     2016 թ. ապրիլի 2-ին բարձրացել էր դիրքեր, հունիսի 20-ին պետք զորացրվեր: Գիշեր ցերեկ թշնամու դեմ պայքարել էին, նենգ թշնամու փամփուշտը չհասավ հերոսին, սակայն բնական աղետը զրկեց նրան կյանքից, հունիսի 7-ին լույս 8-ին ջրհեղեղի զոհը դարձան երկու ընկեր՝ Վարդան Ղրմաջյանն ու Արմեն Գազարյանը:

Հերոս՝ Վարդան Ղրմաջյանի տողերից....

ԵՐԱԶԻ ԹԵՎԵՐՈՎ

Մարդուն ստեղծելուց հետո Աստված նրան նվիրեց զգացմունքներ, բարություն, սեր, ուրախություն, երջանկություն, զարմանք, վախ և շատ շատերին, որոնց օգնությամբ մարդն ավելի հետաքրքիր կապրեր: Եվ որպեսզի Աստված մարդուն չպարտադրեր, այն աշխարհը, որը նա էր ստեղծել մարդու համար, այն աշխարհը որում ապրում էր մարդը, նա նրան նվիրեց երևակայություն և երազանքներ, որոնց օգնությամբ նա կկարողանար կառուցել աշխարհ, որը ինքը կցանկանար:
     Մի ժամանակ երազում էի լինել անտեսանելի, ուղղակի կյանքին մի պահ կողքից նայել, մարդկանց տեսնել այնպիսին, ինչպիսին նրանք կան, չէ որ մարդիկ իրենց իսկական եսը ցույց են տալիս միայն այն ժամանակ, երբ մենակ են: Մինչ այժմ երազում եմ կարդալ մարդկանց մտքերը, հասկանալ, թե դիմացինս ինչ է մտածում իմ մասին իրականում: Եվ վերջերս մի ֆիլմ նայելուց հետո, մոտս առաջացավ մի երազանք, որի առկայության դեպքում իմ և ընդհանրապես մարդկանց կյանքը կլինի կատարյալ. ինչը կարող է ավելի երջանկացնել մարդուն, եթե ոչ հավերժական սերը:
     Պատկերացնում եք, որ այն բերկրանքը, որ զգում ես, երբ սիրում ես կամ սիրված լինես հավերժ: Այդ ժամանակ կտեսնեք միայն ժպտացող դեմքեր: Ի ՜նչ լավ կլիներ, եթե հավերժական սեր իջներ մարդկային բոլոր երազանքներին: Եվ ես ուղղակի կցանկանայի, որ յուրաքանչյուրս սիրեինք ու սիրվեինք, լսեինք ու ինքներս ասեինք. «Սիրելիս, թող լինեմ քեզ համար քո օրվա 8-րդ օրը, քո տարվա հինգերորդ եղանակը, քո ծիածանը, քո լուսավոր սերը, քո հավերժական սերը...»: Ուզեք, չէ որ հենց երազանքներն են մեզ սեր տալիս, սովորեցնոմ թռչել, և եթե ուժեղ հավատաք, որ դրանք կկատարվեն, և ուղղակի կթակեն Ձեր կյանքի դուռը: Թեև դու իրականում կաս, բայց ապրում ես դու իմ երազում, թեև տեսնել քեզ չեմ ուզում, բայց տեսնում եմ երազում:
     Դու նույնն ես իմ երազում, ինչպես որ կաս իրականում: Միայն թե դու իմ երազում խենթի նման ինձ ես երազում:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4700 | 0 | 0
Facebook