Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ԿԱՊՈՒ՜ՅՏ ԿԱՐՈՏ՝ ԻՄ ԿՅԱՆՔ - ի ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ԳՐԻՉ ...

19:14, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
ԿԱՊՈՒ՜ՅՏ ԿԱՐՈՏ՝ ԻՄ ԿՅԱՆՔ - ի ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ԳՐԻՉ ...
    
ԿԱՐՈՏ ...
    
     Երբեմն այնքա՜ն խորն է նստում այս զգացմունքը քո մեջ, երբեմն այնպես է խեղդում քեզ ու ենթարկում իր կամքին, որ ակամայից հոգով ու աչքերով ձուլվում ես նրան ու ինքդ էլ վերածվում ես մի բուռ ԿԱՐՈՏ-ի.
     Ճիշտ է` թախծոտ, բայց շատ խորն ու իմաստուն զգացմունք է այն.
     Ո՛չ բոլորին է տրված հասկանալ ու սիրել այս զգացմունքը և պահպանելով այն` դարձնել սեփական կյանքի ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ԳՐԻՉԸ.
     Երբ կարոտում ես` ո՛ղջ ներաշխարհդ լցվում է կարոտի թանձր ելևէջներով, այն ելևէջներով, որոնք ստիպում են քեզ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ հնազանդվել իրենց գոյության հետ.
     Իսկ երբ հնազանդվում ես, ակամայից քո հոգու պատերին քանդակում ես ԿԱՐՈՏ ու լու՜ռ խոնարհվում ես այդքան լիիմաստ քանդակի առջև, որն էլ անբացատրելի կամակորությամբ ՆԵՐԿՎՈՒՄ է ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՄԲ ու ԹԱՓԱՆՑԻԿ ԼՌՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆՈՎ.
     Երբ հնազանդվում ես` այս զգացմունքն երբեք քեզ չի՛ լքում, այն
     կամա՜ց-կամա՜ց մերվում է քո էության հետ և համառորեն դառնում է քեզ համար կարևոր ու պարտադիր ԸՆԿԵՐ.
     ԿԱՐՈՏՆ իր գոյության մեջ պարունակում է այնպիսի հուզաթաթավ երանգներ, որ կարելի է անգամ խելագարվել նրա խո՜րն ու իմաստուն մասնիկների մեջ, բայց և խորանալով նրա անբացատրելի` անգա՛մ թափանցիկ հուզականության մեջ, կարող ես քեզ համար մի նոր աշխարհ կերտել.
     Գիտե՞ս.
     Սակայն պետք չէ՛ թույլ տալ, որ որպես շլացնող հմայք` ԿԱՐՈՏԸ հիմնավորվի աչքերիդ մեջ, կամ դեմքիդ հենված` դառնա ՁԳՈՂ ՀԱՅԱՑՔ.
     Հավատա` ՊԵՏՔ ՉԷ՛.
     Պարզապես փորձիր քո մեջ այն համեմել ՄՇՏԱՊԵՍ ՁԳՏՄԱՆ ու ՀԱՃԵԼԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՃՃԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ` ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀՄԱՅՔՈՎ.
    
     Ավելին` ՊԵՏՔ ՉԷ՛ ...
    
     Երբեմն այնքա՜ն խորն է նստում այս զգացմունքը քո մեջ, երբեմն այնպես է խեղդում քեզ ու ենթարկում իր կամքին, որ ակամայից ձուլվում ես նրան ու ինքդ էլ վերածվում ես ԿԱՊՈՒ՜ՅՏ ԿԱՐՈՏԻ.
    
     Ա՜խ ...
     ԿԱՐՈՏ-ի ԳԻՆ-ն իմանալու համար` ո՛չ թե պետք է բառերով կարոտել, այլ պետք է սրտով ու հոգով ապրել, մարմնով զգալ, իսկ աչքերով` տեսնել.
     Սիրում եմ ԿԱՐՈՏ-ով լի իմ աչքերը` նրանք ինձ ավելի շատ են ՍԱԶՈՒՄ, քանի-որ նրանք միայն քո պատկերն են ՇՈՅՈՒՄ.
     Սառը վերմակ է ինձ իմ ճերմակ մարմինը, իսկ այն կարոտած միայն քեզ է տենչում, սակայն կարոտելով՝ այն չի՛ տաքանում.
     Իսկ սիրտս, հոգիս` ԼԱՐԵՐԸ ԿԱՐՈՏԻ, ո՜նց են նվնվում, ո՜նց են լուռ դողում համահունչ մտքիս, որ ԿԱՐՈՏ-ի մեջ ինձ գերի չեմ զգում, այլ ԿԱՐՈՏ- ՏԻՐՈՒՀԻ.
    
     Երբեմն այնքա՜ն խորն է նստում այս զգացմունքը քո մեջ, երբեմն այնպես է խեղդում քեզ ու ենթարկում իր կամքին, որ ակամայից հոգով ու աչքերով ձուլվում ես նրան ու ինքդ էլ վերածվում ես մի բուռ ԿԱՐՈՏ-ի ...
    
     *
    
     «Ադամանդե Արցունքներ» - 2013 թ.

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
9801 | 0 | 0
Facebook
COMMENT.am