Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատում-նողկում-զայրանում եմ

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
15:11, շաբաթ, 09 մարտի, 2013 թ.
Ատում-նողկում-զայրանում եմ

Կար ժամանակ, երբ սիրում էի...գրում սիրով, սիրուց....
     Հիմա արդեն ես ատում եմ, զզվում, նոխկում, բարկանում եմ.....
     Ես ատում եմ առավոտը...իմ հերթական, իսկ քո վերջին առավոտը, ատում եմ այն...
     Ես ատում եմ այն ժպիտը, որ չի գալիս հոգու խորքից, այլ քամվում է այն "պիտի"-ից, որ սանձում է տականք "ես"-դ ու վեր հանում քծնող մի "մենք"...
     ՈՒ զզվում եմ այն ձևական լացուկոծից, ուր արցունքը ցավ չի մեղմում, այլ մաքրում է շպարը դեմքից.....
     Ոնց չնողկամ ես այն սուտ հավատացյալից, որ "ամեն"ը դեռ շուրթերին, պատրաստ է հոգին տալ սատանային,
     Այն մեղավոր քահանայից, որ անմեղիս խղճուկ մեղքը պիտի ների ու մեղավոր իր շուրթերով թողություն տա:
     Նրանից ավել, թուրքից էլ բեթար հային եմ ատում, որ խրամատում իրեն զինակից զինվոր է սպանում մի զույգ նասկիի կամ "ճշտի" համար,
     Այն ճիշտն եմ ատում, որ զինվոր որդուն սպասող հայ մորը զրկեց զավակից,
     ՈՒ այն զավակին, որ ուրանալով ծնողի սերը, նրան կանգնեցրեց ծերանոցի շեմին....
     ՈՒ զայրանում եմ, սաստիկ զայրանում, երբ այս ամենը մտքով ընդունում ու ոչինչ անել չեմ կարողանում
     Միայն ատում եմ, զզվում ու նողկում, որ դրանք էլ ինձ պես ՄԱՐԴ կոչումն են կրում:
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4717 | 0 | 0
Facebook