Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծերանոցը սպառնում է դատի տալ` վարչապետին ուղղված բաց նամակի համար

14:30, շաբաթ, 03 հունիսի, 2017 թ.
Ծերանոցը սպառնում է դատի տալ` վարչապետին ուղղված բաց նամակի համար


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Օրերս «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից բաց նամակ է ուղղվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին թիվ 1 տուն-ինտերնատում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ: Նամակը նաև ուղարկվել է վարչապետին, որին ի դեպ վերջինիս հանձնարարականով արդեն ընթացք է տրվել (այդ մասին մեր կենտրոնին հայտնել է կառավարության թեժ գծի աշխատակցուհին):

Հասկանալով տարբեր բացահայտումների հնարավոր վտանգավորության աստիճանը՝ երեկ ծերանոցի իրավաբան Արամ Խաչատրյանը ֆեյսբուքի միջոցով դիմել է մեր կենտրոնին: Բաց նամակը ընդունելով որպես լրագրողական հոդված, վերջինս պահանջում է այն հերքել՝ նշելով, որ հակառակ դեպքում պատրաստվում են դատի տալ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնին»:

Տեղեկացնում ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատի կողմից նման անխոհեմություն դրսևորելու պարագայում մեր կենտրոնի կողմից ողջ դատական գործընթացը հանրայնացվելու է և հրապարակվելու են մի շարք ձայնագրություններ, որոնք ի ցույց են դնում ծերանոցում առկա սարսափելի իրականությունը:

Համոզված ենք, որ միայն հոգատար և անկաշառ տնօրինության ընտրությունը կարող է ապահովել ծերերի և անձնակազմի բարօրությունը, իսկ նմանատիպ արարքները այլևս կասկածի տակ չեն դնի կառավարության բարի համբավը: Հուսով ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատում հունիսի 15-ին կայանալիք տնօրենի ընտրության բաց մրցույթը կլինի վարչապետ Կարեն Կարապետյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուշադրության կենտրոնում:

Կից ներկայացնում ենք իրավաբանի գրառման սքրին շոթը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6415 | 0 | 0
Facebook