Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ-99. ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

18:22, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ-99. ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկները, միության համակիր և երիտասարդ թևի անդամների հետ համատեղ հաճախ են կազմակերպում համատեղ ուխտագնացություններ դեպի պատմական հաղթանակների ծննդավայրեր: Տարբեր ժամանակներում, և 20-րդ դարավերջին՝ արդեն իրենց իսկ մասնակցությամբ ձեռք բերված հաղթանակների իրական նշանակությունը և դրանք պահպանելու, շարունակելու կարևորության գիտակցումը առավել ընկալելի է լինում, երբ քայլում ես հենց այն հողի վրա, որտեղ մղվել են այդ ճակատամարտերը, ժամանակի մի բախտորոշ պահի որոշելով Ազգիդ, հայրենի հողիդ ճակատագիրը: Այդ ուխտագնացությունները երբեմն շատ բազմամարդ են լինում, երբեմն՝ ավելի փոքրաքանակ խմբերով՝ միաժամանակ տարբեր ուղղություններով, տարբեր սրբավայրեր:
     Մայիսյան հաղթանակները այս ձևաչափով նշվեցին Շուշիում, և Երևանում, Սարդարապատում, Վանաձորում / Ղարաքիլիսա/, Ապարանում /Բաշ-Ապարան/:

Մայիսի 28-ին՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի 99-րդ տարելիցին կազմակերպվել էր ավանդական երթը դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, այցելություն և ոգեկոչման արարողություն Դրաստամատ Կանայանի /ԴՐՈ/ շիրիմի և հուշարձանի մոտ:

Այստեղ էլ 2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից Արծիվ-մահապարտների մի մասին գեներալը հանձնեց Արցախյան պատերազմի կամավորական մասնակիցների նոր վկայականները: Տեղում նրանց միացան և իրենց լիասիրտ երգ ու պարով Արծիվներին ողջունեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր, հետո պարզվեց՝ եկել էին Հայաստան հայրենիքին ու հայ գենին նվիրվելու երդում տալու Դրոյի շիրիմի մոտ / տեսանյութերը՝ ՀԿ ֆեյսբուքյան էջում, PN Artsiv mahapart HNG/:
     «ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4224 | 0 | 0
Facebook