Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Գագիկ Գևորգյան- «Դու այսօր» ՝ հեղինակային երգ /հոդված/

18:10, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Գագիկ Գևորգյան- «Դու այսօր» ՝ հեղինակային երգ /հոդված/

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում բնակվող 26-ամյա Գագիկ Գևորգյանը ցանկանում է իր տաղանդը ներկայացնել հանրությանը գեղեցիկ ստեղծագործական երգի ու տարբեր կատարումների միջոցով: Իր ձայնային տվյալներով նա գերել է բազմաթիվ ունկնդիրների սրտերը: Սա նրա առաջին երգն է, որը ներկայացրել է որպես հեղինակային. «Դու այսօր» վերնագրով: Այն շատ մեղեդային, ուրախ և հաճելի երգ է: Այս ամենը կազմակերպվել է սիրողական մակարդակում, սակայն տաղանդավոր մարդու համար չկան սահմաններ ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելու համար: Երգի համահեղինակն ինքն է, երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Ա. Գևորգյանն է: Գագիկ Գևորգյանը ձգտում է ներկայանալ ավելի պրոֆեսիոնալ հարթակում, իսկ դրա համար շատ գործոններ են հարկավոր, այն ինչ նա դեռ կշարունակի այս ոճով: «Դու այսօր ինձ համար կդառնաս մի նոր սեր, Ու ես քեզ համար կվառեմ լույսեր, և այս օրը մեզ համար կդառնա երազանք, լավ հուշեր կմնան մեր սիրուց անաղարտ» ... այս երգի խոսքերից ելնելով հարց ուղղեցինք, թե արդյո՞ք այս խոսքերը կյանք ունեն, թե՞ դեռ իր սիրտն ազատ է, նա պատասխանեց, որ իր սիրտը դեռ ազատ է և փնտրում է իր միակ կեսին:
     Գագիկ Գևորգյանի կատարումները կարող եք լսել նաև youtube-յան իր էջում:

Աղբյուրը` Անահիտ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5198 | 0 | 0
Facebook
COMMENT.am