Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարուն Սոբթի. Կարծում եմ, որ եթե նման կապ լիներ, մենք արդեն ամուսնացած կլինեինք

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
11:10, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Բարուն Սոբթի. Կարծում եմ, որ եթե նման կապ լիներ, մենք արդեն ամուսնացած կլինեինք
     «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հնդկական ամենահայտնի հեռուստասերիալներից մեկն է: Հեռուստասերիալի գլխավոր հերոսները` Արնավի դերակատար Բարուն Սոբտին ու Քուշիի դերակատար Սանայա Իրանին անկեղծ հարցազրույց են տվել Vokrug.tv-ին ու պատմել, թե ինչ փոխհարաբերություններ ունեն կադրից դուրս։ Նրանք պատմել են նաև, թե ինչպես են ապրում իրական կյանքում:
     Բարունն ու Քուշին խոսել են ֆիլմում իրենց սիրելի դրվագների մասին: Բարունը նշել է, որ ամենաազդեցիկ պահն այն էր, երբ իր քույրը՝ Անջիլին հայտնում է հղիության մասին, իսկ Սանայան նշել է, որ ֆիլմի բոլոր դրվագներն առանձնահատուկ սիրելի են իր համար:
     -Ի՞նչ եք անում, երբ տխրում եք:
     Սանայա - Երբ տխրում եմ, հնդկական քաղցրավենիք եմ պատրաստում: Դրա մասին մտքերն անգամ ինձ ուրախացնում են:
     Բարուն - Ես պարզապես լաց եմ լինում:
     Սանայա - Այո, նա երեխայի պես արտասվում է, երբ տխրում է:
    
-Կադրում ձեր հարաբերությունները լի են սիրով ու կրքով: Իրական կյանքում նման կապ կա՞ ձեր միջև:
Բարուն - Կարծում եմ, որ եթե նման կապ լիներ, մենք արդեն ամուսնացած կլինեինք:
Սանայա- Կադրից դուրս մենք պարզապես լավ ընկերներ ենք: (Սանայան 2009 թվականին սկսել է հանդիպել «Երբ մենք հանդիպեցինք» հեռուստասերիալի դերասան Մոհիթ Սեգալի հետ, իսկ 2016 թվականին նրանք ամուսնացել են: Ի դեպ, այն տեսարանում, որտեղ Քուշին ու Արնավն ամուսնանում են, Քուշիին մեկ այլ դերասանուհի էր փոխարինում, քանի որ նա վատառողջ էր: Բարունն ամուսնացել է 2010 թվականին՝ իր մանկության ընկերուհի Պաշմի Մանչանդայի հետ, ով կապ չունի կինոարտադրության ոլորտի հետ):
     -Ձեր կերպարները սիրվել են աշխարհի տարբեր անկյուններում: Ի՞նչպես եք կարողացել այդպիսի իրական կերպարներ ստեղծել: Դուք նմա՞ն եք նրանց:
     Սանայա- Ես այնքան երկար եմ Քուշիի կյանքով ապրել, որ սկսել եմ նրա պես մտածել: Ես ամբողջությամբ հասկանում եմ նրա բնավորությունը, ինձ դուր է գալիս նրա կենսուրախությունը: Իհարկե, շատ հաճելի է, որ մարդիկ սիրում են կերպարդ, ես չեմ նեղանում, երբ ինձ իրական կյանքում Քուշի են անվանում, սակայն ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ փորձում են լուսանկարվել ինձ հետ, օրինակ, այն ժամանակ, երբ ես ուտում եմ: Ես ստիպված եմ լինում մերժել նրանց և հնարավոր է, որ դա նեղացնում է մարդկանց:
     Բարուն- Ես շատ երկար եմ փորձել կոպիտ ու դաժան կերպար ստանալ: Հնարավոր է, որ մարդիկ մտածում են, թե իրականում ես այդպիսին եմ, սակայն ոչ: Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչպիսին է Արնավն ու սովորեցի նրա հետ ներդաշնակ ապրել:
     -Ի՞նչ կփոխեիք ձեր կերպարներում:
     Սանայա- Ես ոչինչ չէի փոխի: Քուշիին սիրել եմ այնպիսին, ինչպիսին նա կա, իսկ Արնավի դեպքում լավ կլիներ, եթե նա կարողանար արտահայտել իր սերը:
     Բարուն- Ես կցանկանայի, որ Արնավն ավելի շատ ծիծաղեր, իսկ Քուշին ավելի քիչ խոսեր:
Barun Sobti ✬ Indian actor,model
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15040 | 0 | 0
Facebook