Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր է իմանա, թե ինչի՞ց են վախենում հայ հայտնիները. «Աստղային վախեր»

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
12:12, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Հետաքրքիր է իմանա, թե ինչի՞ց են վախենում հայ հայտնիները. «Աստղային վախեր»

Բոլոր մարդկանց ծանոթ է վախի զգացումը։ Վախերը տարբեր են լինում։ Տարատեսակ վախերի համառ դրսևորումը, որը մարդուն կարող է սթրեսային վիճակի հասցնել, անվանում են ֆոբիա։

Հայտնիներից ոմանք ունեն ֆոբիաներ, ոմանք էլ ունեն ուժեղ վախեր։ Թեև դրանք չեն հասնում ֆոբիայի աստիճանի, իրենց անհարմարությունը պատճառում են հայտնիներին։

Լուսինե Թովմասյան

Շատ եմ վախենում թիթեռներից ու տարատեսակ միջատներից։ Երբ գնում եմ քաղաքից դուրս` ինչ–որ բացօթյա տարածք, անխուսափելի է միջատների հետ հանդիպիպումը։ Շատ է եղել, որ անսպասելի ինչ–որ միջատ եմ տեսել, բղավել եմ ու արագ փախել։

Ձյունիկ

Միայն մթությունից եմ շատ վախենում։ Ինչ–որ անհարմար իրավիճակում չեմ հայտնվել, քանի որ միշտ խուսափել եմ մութ տարածքներից։ Եթե անգամ մտնում եմ մութ սենյակ, հեռախոսիս լույսը միացրած է լինում, մինչև արագ կհասցնեմ լույսը միացնել։ Նաև զոմբիներից եմ վախենում, իհարկե, դրանք իրական չեն, բայց նման կինոներ չեմ կարողանում նայել։

Դիանա Գրիգորյան

Ես որևէ ֆոբիա չունեմ։

Էվա Խաչատրյան

Օձերից եմ շատ վախենում։ Թերևս, դա է միակ վախս։ Եղել է դեպք, երբ անտառում տեսել եմ օձ, բղավել ու փախել եմ։

Երբ Երևանի ակումբներից մեկում որպես հաղորդավար էի աշխատում, պարուհիներից մեկն օձի հետ էր պարում։ Շատ մեծ օձ էր, օձից վախեցող մեր աշխատողները ձեռք էին տալիս` իրենց վախը հաղթահարելու համար։ Մի անգամ գրիմանոցում էի և պարուհին օձի հետ ներս մտավ։ Չգիտեի` ուր փախչեմ, որ անկյունը մտնեմ։ Գործընկերներս հորդորում էին, որ ձեռք տամ, բայց այդպես էլ չկպա։ Նա ստիպված դուրս եկավ գրիմանոցից, քանի որ շատ վախեցած էի։

Դիանա Մալենկո

Թռչուններից և թիթեռներից ֆոբիա ունեմ։ Թերևս, շատերը կհիշեն, թե մի անգամ ինչպես դուրս եկա ուղիղ եթերից, երբ նկարահանման տաղավար թռչուն բերեցին։

Եվրոպայում չեմ կարողանում հանգիստ զբոսնել, քանի որ այնտեղ թռչունները շատ են, ստիպված միայն երեկոյան եմ դուրս գալիս։

Հռիփսիմե Հակոբյան

Ես ոչ մի բանից չեմ վախենում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9261 | 0 | 0
Facebook