Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻ ՖՈՒԼՏՈՆՅԱՆ ՃԱՌԸ, ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ՈՒ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:49, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻ ՖՈՒԼՏՈՆՅԱՆ ՃԱՌԸ, ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ՈՒ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Լիբերալիզմը մարդու իրավունքների գերակայության դիրքերից հանդես էկող գաղափարախոսությունա ու էդքանով հանդերձ մալթուսականությունից շատ քիչա տաբերվում: Լիբերալները խոսում են մի գլուխ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ կոչվածից, որը հրապարակվելա ՄԱԿ - ի 1948թ - ի դեկտեմբերի 10 -ի հռչակագրով: Չեմ ժխտի, որ մարդու իրավունքների հռչակագիրը լավ բան չի իրանից ներկայացնում, բայց հռչակագիրը քաղաքականության տեսնակյունից շահարկելու համար իդեալական գործիքա՝ մեծամասշտաբ զինված ագրեսիա՝ ինտերվենցիա կազմակերպելու համար:

Հռչակագրի էս տեսակ ունիվերասլությունը գալիսա ԳԼՈԲԱԼ քաղաքականությունից ու ընդունվելա մի ժամանակաշրջանում, երբ անգլո - սաքսերը «Սառը Պատերազմ» հայտարարեցին ԽՍՀՄ - ին: Սառը Պատերազմի յուրօրինակ մեկնարկը հանդիսացավ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում 1946 թվականի մարտի 5-ին Չերչիլի արտաբերած հակառուսական- հակասովետական ճառը, որդեղ վերջինս իրա Ատլանտյան օվկիանոսի գործընկերներին գործելու հարուրամյակների ստրատեգիա ուղենշեց, թե ինչ ձևովա պետք անել.

«Ներկա ժամանակ, երբ դժվարությունները դեռ շատ են, մեր պարտականություների մեջ չեն կարող մտնել էն երկրների ներքին գործերին բռնի միջամտությունը, որոնց հետ մենք չենք գտնվում պատերազմական դրության մեջ: Մենք պետքա աննկուն ու առանց վախի հռչակենք ազատության ու ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ սկզբունքները, որոնք իրանցից ներկայացնում են անգլիախոս աշխարհի համատեղ թողած ժառանգությունը...»:

Փաստորեն, Չերչիլը բառացիորեն հասկացրեց, որ երբ իրանք ազատվեն իրանց ներքին դժվարություններից, որը հասցվելա Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, էն ժամանակ էլ ձեռների ազատություն կունենան ու կսկսեն զբաղվել արտաքին հարցերով՝ ինտերվենցիա կազմակերպելով ընդեղ, որդեղ որ պահանջումա անգլո - սաքսերի աշխարհաքաղաքական շահերը:

Էս աշխարհաքաղաքական նշանակության ելույթից քիչ հետո՝ 1948թ - ի դեկտեմբերի 10 - ին ընդունվումա ՄԻՋՈՑԸ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» հռչակագիրը: Հռչակագրում շեշտադրվումա ոչ թե ՔԱՂԱՔԱՑԻ, այլ՝ ՄԱՐԴ հասկացությունը, չնայած ամեն մի քաղաքացիության կրողը էլի նույն մարդնա: Հետևաբար, օգտվելով ՄԱՐԴ ու նրա ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ հասկացությունից, էսօր վերպետական կամ գլոբալ մաֆիոզ կլանի ենթակայության ու թելադրանքի տակ գտնվող Արևմտյան երկրների զինուժը ներխուժումա իրա ընտրած թիրախային պետությունը որ «վերականգնի» իրա «մարդասիրական» ռումբերով ոմն մեկի՝ որպես ՄԱՐԴՈՒ կամ մի քանիսի՝ որպես՝ ՄԱՐԴԿԱՆՑ, ոտնահարված իրավունքները ու իրան հլու - հնազանդ ծառայող իշխանություն կարգելով՝ հեռանա, հետևից թողնելով տասնյակ հազարավոր դիակներ, արտագաղթ, սով, համաճարակ, փլատակներ ու ՄԱՐԴԿԱՅԻՆ ողբ:

Չերչիլյան աշխարհաքաղաքական ստրատեգիան գործումա մինչ օրս, հետևաբար, Սառը Պատերազմը չի ավարտվել: Ուղղակի Սառը Պատերազմի առաջին ռաունդում ԱՄՆ - ն հաղթանակ տարավ՝ համագործակցելով դավաճան Գոռբաչովի հետ, որի պատճառով կործանվեց ԽՍՀՄ - ը: Էսօր չերչիլյան սցենարով Սառը պատերազմի երկրորդ ռաունդը շարունակվումա ու ուղղվածա ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ: Այ թե ինչ պատճառով են լիբերալ - չերչիլիստ - հիտլերականները մի գլուխ գոռում ըսենց կոչված «մարդու իրավունքներից»:

Ըստ էության, ով էսօր խոսումա մարդու իրավունքներից, նշանակումա, որ էդ խոսացողը ուղղակիորեն ընդունում ու ողջունումա ամերիկյան զինված ագրեսիան սեփական երկրի հանդեպ: Մարդու իրավունքներից խոսացողը ներքին կեղտնա՝ հինգերորդ շարասյունը, որից անհապաղ պետքա ազատվել ցանկացած միջոցներով: Լիբերալ պրոպագանդայի հիման վրա ԱՄՆ կողմից Իրաքը Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան ոչնչացնելու համար մղվող ու մղված ճակատամարտերը դրանք Ռուսաստանի ու նրա անվտանգության դեմ ուղղված ուղղակի ակտեր են: Քաղաքակրթական տարբեր բեևեռներ ոչնչացնելու անգլո - սաքսական ծրագրի հեռանկարում ուրվագծվումա ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ մենիշխանությունը:

Հատկանշականա, որ 1949 թվականին լույս տեսավ անգլիացի գրող, լրագրող Էրիկ Արթուր Բլերի (ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ կեղծանվամբ) «1984» վեպը: Գրքի մեծ մասը գրվելա 1948 թվին: Հետևաբար, պատահական չի, որ գիրքը վերնագրվելա 1984 ձևով, ինչը մի կարևոր թվական, որով խաղարկվումա 1948 թվականը: Իսկ 1948 թվականը համընկնումա Մարդու իրավունքների ընդունման հռչակագրի տարեթվի հետ:

Իսկ որ Էրիկ Արթուր Բլերի նշված հռչակավոր գիրքը ամբողջապես վերաբերումա ոչ թե ԽՍՀՄ - ին այլ՝ Արևմտյան քաղաքակրթությանը, էդ արդեն ուրիշ հոդվածի թեմայա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     16.05.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5105 | 0 | 0
Facebook