Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարեն Հարությունյան. Կար մի ժամանակ, երբ նրան ապրելու հույս չեին տալիս

01:05, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Կարեն Հարությունյան. Կար մի ժամանակ, երբ նրան ապրելու հույս չեին տալիս

Կարեն Հարությունյանն օր ու գիշեր զբաղված է լինում Մասիս քաղաքում գտնվող իր «Սևան» մարզադպրոցով: Այնպիսի մարզիկներ, ինչպիսիք ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն է ու բռնցքամարտի եվրոպայի և աշխարհի չեմպիոն Անուշիկը, նրա հպարտությունն են: Կարենն ամուսնացած է, ունի 5 երեխա՝ 1 աղջիկ և 4 տղա: Մեծ որդին՝ 16-ամյա ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, նույնպես լավ հաջողություններ է գրանցել, դարձել է եվրոպայի պատանիների չեմպիոն, սպորտի վարպետի թեկնածու է, մյուս որդին՝ ըմբշամարտիկ Նորայրը, նույնպես լավ ցուցանիշներ ունի, սակայն դեռ նոր պիտի սկսի Հայաստանը ներկայացնել մեծ հարթակներում, իսկ մյուս որդին դեռ 5 տարեկան է և նոր է սկսում զբաղվել ըմբշամարտով:

Կարենի փոքրիկ որդին, դեռ նոր է ծնվել, ընդամենը 1 ամսական է և պարզապես դեռևս չի «հասցրել» զբաղվել սպորտով…: Կարենը միշտ հպարտությամբ է խոսում իր 5 երեխաների ու իր սաների մասին, մինչդեռ այս ամենը կարող էր և չլինել: Կար մի ժամանակ, երբ Կարենին ապրելու հույս չեին տալիս:
    
     Կարենը հայոց անկախ պետության բանակի առաջին զինվորներից է եղել, առաջին դեսանտագրոհայիններից, զորակոչվել է 1990 թվականին, մասնակցել արցախյան ազատամարտին, կռվել բազմաթիվ թեժ կետերում, բազում անգամներ վիրավորվել, հասել հանդերձյալ աշխարհի դռանն ու վերադարձել: Նրան հաջողվեց հաղթահարել մահվան սպառնալիքը, ենթարկվել բազմաթիվ վիրահատությունների, այնուհետև անցնել երկարատև, դժվար և ցավերով լի վերականգնողական շրջանով, վերադառնալ հասարակություն, աշխատել, ամուսնանալ: Այսօր նա 2-րդ կարգի զինհաշմանդամ է, բայց չի տրտնջում, աշխատում է շատ ու շատ լիարժեք և առողջ մարդկանցից էլ ավելի շատ և հպարտ է դրանով: Նա երջանիկ է, որ շարունակում է ապրել ու արարել:


     Ամբողջական նյութի, ֆոտոշարքի և տեսանյութի համար՝
     անցեք հետևյալ հղղումով shamshyan.com


    
Աղբյուրը` shamshyan.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5625 | 0 | 0
Facebook