Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զարուհի Փոստանջյանի դստերը հիվանդանոց են տեղափոխել. նախնական տեղեկություններով՝ ուղեղի ցնցում է ստացել

News.com
Մամուլի խոսնակ`
News.com
16:10, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Զարուհի Փոստանջյանի դստերը հիվանդանոց են տեղափոխել. նախնական տեղեկություններով՝ ուղեղի ցնցում է ստացել
    
    

    

Երևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում:


    
     Այս մասին լրագրողներին տեղեկացրեցին Փոստանջյանի ընտրական շտաբից, որտեղ Զարուհի Փոստանջյանն ասուլիս է հրավիրել: Փոստանջյանն ասուլիսից ուշանում է, քանի որ դեռևս դստեր մոտ է:
    
     Զարուհի Փոստանջյանի աղջկան հետազոտությունից հետո հիվանդասենյակ են տեղափոխել: Նախնական տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանի դուստրն ուղեղի ցնցում է ստացել:
    
     Հիշեցնեք, որ այսօր Զարուհի Փոստանջյանն Ավանում ՀՀԿ -ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով էր գնացել, ի վերջո Փոստանջյանին և նրա դստերը քաշքշելով բերման էին ենթարկել:
    
Անժելա Գրեյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2950 | 0 | 0
Facebook