Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ հեռու չէ այն պահը, երբ ծնելիության և մահացությունների թվերը կհավասարվեն

News.com
Մամուլի խոսնակ`
News.com
16:07, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Ռուբեն Եգանյանի խոսքով՝ հեռու չէ այն պահը, երբ ծնելիության և մահացությունների թվերը կհավասարվեն

Երկրագնդի վրա մշտապես փոփոխվում, այսինքն` նորացվում ու հերթափոխվում են մարդկանց սերունդները: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակա-հատվածում ծնվել է շուրջ 81մլրդ մարդ, մահացել է մոտ 74 մլրդ, ներկայումս ապրում է 7 մլրդ: Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով: բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահա-ցությունը և դրանց տարբերությունը` բնական աճը: Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ հարաբերական ցուցա-նիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով) ։Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակ-չության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները: Երկրների գերակշիռ մասում բնակչության թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն է, այսինքն` ծնելիության և մահացության տարբերությունը (բնական աճը): Բնակչության բնական շարժի ցուցանիշների վրա վճռական ազդեցություն են գործում մարդկանց կյանքի սոցիալ-տնտեսական պայմանները: Ծնելիության մակարդակը պայմանավորված է բնակչության բարեկեցությամբ, կրթվա ծու-թյամբ, հասարակության մեջ կնոջ դերով, բնակչության սեռատարիքային կազմով, ազգային ավանդույթներով, կրոնով։ Մասնավորապես, բարձր ծնելիություն է խրախուսում մահմեդական կրոնը։ Որպես կանոն, բնակչության կրթական և մշակութային մակարդակի բարձրացման, քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանանց ակտիվ ներգրավ ման, բնակչության ծերացման, երեխաների կրթության ու դաստիարակության վրա կատարվող ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է։ Այսինքն` քաղաքներում ապրող, բարձր կրթական ու մշակութային մակարդակ ունեցող, աշխատող և ուշ ամուսնացող կանանց ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր ու ցածր կրթական մակարդակ ունեցող և վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում: Մահացության մակարդակն ամենից առաջ կախված է մարդկանց կյանքի նյութական պայմաններից, նրանց սննդից, աշխատանքի բնույթից, կենցաղից, սանիտարահիգիենիկ պայմաններից, առողջապահության մակարդակից։ Այսպիսով, բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:

ՀՀ-ում վերջին տարիներին շարունակում է խորանալ ծերացման երեւույթը. մահացության ցուցանիշն աճելու միտում ունի: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա տվյալներով՝ ծնելիությունը Հայաստանում շարունակելու է նվազել, ընդ որում, ծնունդների եւ մահերի թվերն առաջիկայում հավասարվելու են. «Ներկայում 12.000-ով ծնելիությունը գերազանցում է մահացությանը»: Ինչ վերաբերում է արտաքին միգրացիային, մասնագետը նշեց, որ ՀՀ-ից միգրացիոն հոսքերը հիմնականում ուղղված են դեպի ՌԴ:

«Իրավիճակը ժողովրդագրական առումով գործնականում մնում է անփոփոխ: Այսինքն՝ այն կանխատեսումը, որ ծնելիության շարունակական նվազում պետք է լիներ, սահուն կերպով տեղի է ունենում: Մահացությունը թեթևակի աճում է և շարունակելու է աճել, այսինքն՝ աճման միտում կա: Սա պայմանավորված է հիմնականում բնակչության սեռատարիքային կազմի փոփոխություններով, այսինքն՝ սա ծերացման երևույթի ուղղակի հետևանքներից մեկն է», -նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ 90-ականների ընթացքում և շարունակաբար նաև վերջին շրջանում, անընդհատ նվազում է ծնելիությունը, ինչը բերում է մանկահասակ երեխաների թվաքանակի նվազման, հետևաբար՝ նվազում են թե՛ դպրոցահասակ երեխաները, և թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնտինգենտը, դրան զուգահեռ՝ շարունակում է խորանալ ծերացման երևույթը՝ իրենից բխող սոցիալ-տնտեսական հետևանքներով:

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ հեռու չէ այն պահը, երբ ծնելիության և մահացությունների թվերը կհավասարվեն: «Այսօր առայժմ ծնունդների թիվը գերակշռում է մահերի թվին մոտ 12-13.000 մարդով, այսինքն՝ բնական հավելաճ դեռևս ունի, բայց սա ժամանակավոր երևույթ է, մահացության շարունակական աճի և ծնելիության շարունակական նվազման պայմաններում հեռու չէ այն պահը, երբ կհավասարվեն այս երկու թվերը, և դրանից հետո արդեն մահերի թիվը կսկսի գերակշռել ծնունդների թվին, այսինքն՝ մենք կունենանք բնական հավելաճի առումով ապաբնակեցում: Ապաբնակեցում ունենք 90-ական թվականների սկզբներից ի վեր: Սա միգրացիայի հետևանքով ապաբնակեցումն է, միգրացիոն արտահոսքի ծավալների գերակշռումը ներհոսքին բերում էր բնակչության թվաքանակի շարունակական նվազման»:
     Անժելա Գրեյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3965 | 0 | 0
Facebook